«Մի բզբզեք» կամ Վանեցյանի հնարավոր վերադարձը

Բոլորս հիշում ենք, ինչ էր կատարվում համացանցում և մամուլում 2019 թվականի սեպտեմբերի 16-ին, երբ հասարակությունը տեղեկացավ, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել: Հրաժարականից հետո մի քանի օր շարունակ բոլորը սպասում էին, որ Վանեցյանը կխոսի, սակայն ապարդյուն:

Պարոն Վանեցյանը ընտրեց այլ Ճանապարհ: Նա հեռացավ բոլորի տեսադաշտից և հանգիստ զբաղվում էր իր գործերով: Այս ընթացքում Վանեցյանի անունը պարբերաբար հիշատակվում էր մամուլում, սակայն առանց որևէ արձագանքի: Միակ լուրջ ցնցումը, որը ոմանք կապեցին Վանեցյանի անվան հետ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղում խայտառակ բասկետբոլային հաշվով պարտությունն էր:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Եվ ահա օրերևս չգիտես ինչու «Հայկական Ժամանակ» թերթը հրապարակում է գրեթե ֆաբուլա չունեցող նախադասությունների կույտ, ի միջ այլոց հիշատակելով Արթուր Վանեցյանին, ընդ որում ոչ այնքան լավ համատեքստում, մեղմ ասած: Այդ անհեթեթ հրապարակմանը չարձագանքել հնարավոր չէր և Վանեցյանն արձագանքեց: Բայց ինչ իմանար ԱԱԾ գեներալ-մայորը, որ իր արձագանքը այսպիսի փոթորիկ կառաջացնի: Արդեն երկու օր է Փաշինյանի ընտանիքի որոշ անդամները, միմյանց հերթ չտալով դատարկաբանություններ են տարածում անդադար շոշափելով Արթուր Վանեցյանի հրաժարականի պատճառը և խոսելու խոստումը:

Հավանաբար, ինտելեկտով չծանրաբեռնված չլինելով, մարդիկ նույնիսկ չեն հասկանում, որ այդպիսով ստեղծում են այնպիսի մի իրավիճակ, որից Արթուր Վանեցյանը կունենա երկու ելք: Քանի որ նա արդեն արձագանքել է Մարիամ Փաշինյանի առաջին գրառմանը, այլևս չի կարողանալու ձևանալ, որ բանի տեղ չի դնում իր ավան շուրջ ծավալվող «տղային մարտական գործողությունները»:

Ուստի, կարող ենք եզրակացնել, որ կա երկու հնարավորություն պահպանել այն հարգանքը, որը պարոն Վանեցյանը դեռ վայելում է հասարակության տարբեր շերտերում՝ անցնել ակտիվ քաղաքական գործունեության կամ հիմնելով սեփական կուսակցությունը, կամ միանալով որևէ գործող կուսակցությանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով