Հայաստան գալիս են նաև ադրբեջանցիներ և պակիստանցիներ, ինչը ազգային անվտանգության խնդիր է

Չինական կորոնավիրուսը Հայաստանին սպառնացող միակ վտանգը չէ, Հայաստան են գալիս նաև մի շարք այլ երկրների բնակիչներ, որոնք ունեն տարբեր սպեցիֆիկ հիվանդությւոններ, ինչը վտանգավոր է:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլի ընթացքում այս մասին ահազանգեց բժիշկ, «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

4news.am-ի հարցին, թե այսօր, երբ կառավարությունը հայտնում է, որ Հայաստանի քաղաքացիները մի շարք նոր երկներ կարող են այցելել առանց վիզա ստանալու և մի շարք երկրների բնակիչներ էլ, արդեն կարող են Հայաստան գալ առանց վիզայի՝ Հայաստանը պատրաստ է՞ տվյալ անձանց ընդունելուն, Մարինա Խաչատրյանը պատասխանեց, որ Հայաստանի ներկայիս առողջապահական համակարգը դրան պատրաստ չէ, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ. «Հայաստան են գալիս նաև Ադրբեջանից և Պակիստանից, ինչը ոչ միայն առողջապահական, այլև ազգային անվտանգության խնդիր է: Հակածխախոտային պայքարին խոշոր գումարներ տրամադրելու փոխարեն, սրան է պետք միջոցներ տրամադրել և սրանով լուրջ զբաղվել է պետք»:

Ֆոտոլրագրող `Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով