Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ. նա մանրամանսեր է ներկայացնում հարցաքննությունից և քրեական գործից

«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը վկայի կարգավիճակով հարցաքննվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։

Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հստակ չգիտի, թե ինչ գործի շրջանակներում է հրավիրվել Հատուկ քննչական ծառայություն։ Սամսոնյանը նշեց, որ կարող է միայն ենթադրել, որ հրավիրվել է, այսպես ասած «Իկռայի գործով» բացատրություններ տալու համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նա նաև նշեց , որ նախորդ օրը չներկայանալը պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ չի վստահում իրավապահ մարմիններին և ներկայացել է միայն այն պատճառով, քանի որ իր վկայի կարգավիճակը պարտավորեցնում է իրեն ներկայանալ։

Սամսոնյանը նշեց, որ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո հանդես կգա հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 30-ին, Նարեկ Սամսոնյանը հրավիրվել էր ՀԾՔ իր հրապարակումներից մեկի վերաբերյալ բացատրություն տալու համար։ Սամսոնյանն օգտվելով իր բացատրություններ տալուց հրաժարվելու իրավունքից՝ հրաժարվել էր ներկայանալ և ներկայացնել բացատրություններ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով