Երևան- Ղրիմ չվերթների բացման մասին լուրը կեղծ է.armdaily.am

Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները, թե 2020 թվականի մարտից ուղիղ ավիահաղորդակցություններ են սկսվելու Հայաստանի և Ղրիմի միջև, չեն համապատասխանում իրականությանը, տեղեկացնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը:

Տեղեկության համաձայն՝ ռուսական «Իկար» ավիաընկերությունը (Pegas Fly) Երևանից թռիչքներ է նախատեսում իրականացնել դեպի Ղրիմ՝ Սիմֆերոպոլ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել։ Հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։

ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն  armdaily.am -ի հետ զրույցում նույնպես հերքեց լուրը՝ նշելով, որ ռուսական կողմն է իր ավիաընկերությանը թույլատրել, բայց չվերթների պայմանավորվածություն չկա։

Հիշեցնենք, որ «РИА Новости»ն, հղում անելով Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակին, գրել էր, որ այս տարվա մարտից շաբաթական երկու անգամ ծրագրվում է Երևանի և Սիմֆերոպոլի միջև կանոնավոր չվերթներ բացել: Ըստ գործակալության՝ «Ռոսավիացիայի» տվել է թույլտվություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով