Բարձր ջերմություն և ցան. Վրաստանում Ամանորը նշողներից ոմանք վերադարձել են վարակված. armeniasputnik.am

ՀՀ պետական սահմանի անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Հայաստան։ Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նրանք բոլորը ժամանել են Վրաստանից։

«Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի համաճարակաբանները Բավրայի և Այրում- Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկման կետերում 5 անձի մոտ արձանագրել են բարձր ջերմության առկայություն, որոնցից մեկի մոտ դա ուղեկցվել է նաև անհայտ ցանավորմամբ»,- ասված է ԱԱՏՄ տարածած հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Գրանցված դեպքերի մասին տեսչական մարմինը տեղեկացել է համապատասխան տարածքային պոլիկլինիկաներին՝ վարակակիրների հետագա վիճակը հսկողության տակ պահելու համար։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ Ամանորի շրջանում աշխատել է ուժեղացված ռեժիմով`հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի և Գոգավան-Պրիվոլնոյեի հսկիչ կետերում։

Հսկողության ընթացքում էլ ավտոմատ ջերմաչափման արդյունքում սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը Վրաստանից Հայաստան։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

armeniasputnik.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով