Իրաքում ամերիկյան ռեժիմի ահաբեկչական գործողությունը հակասում է միջազգային օրենքներին, որի պատասխանն Իրանի կողմից կլինի միանգամայն օրինական. ՀՀ-ում ԻԻՀ փոխդեսպան

Այսօր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը բացվել է սգո մատյան՝ ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի։ ՀՀ–ում ԻԻՀ փոխդեսպան Ալի Մոթաղիի խոսքով՝ Իրաքում տեղի ունեցածը հակասում է միջազգային օրենքներին։

«Սգո այս մատյանը, որ բացվել է ի հիշատակ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի՝ Իրաքում ամերիկյանի ռեժիմի ահաբեկչության հետևանքն է։ Գեներալ Սոլեյմանն իր մարտական ընկերների հետ մեծ դեր ունեցան Իրաքում և Սիրիայում ահաբակիչների դեմ պայքարում»,- ասաց նա։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Իրանի փոխդեսպանի խոսքով՝ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունն Իրաքում տեղի է ունեցել միջազգային օրենքների խախտմամբ, որն ըստ Ալի Մոթաղիի՝ ԱՄՆ ահաբեկիչների կողմից Իրաքի տարածքի խախտում է և Իրանի պատասխանը կլինի միանգամայն օրինական։

«Միացյալ Նահանգները պետք է պատասխանատու լինի իր գործողությունների համար, որոնք հակասում են ահաբեկիչների դեմ պայքարի իր խոսքերին»,- նշեց փոխդեսպանը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Գեներալի սպանությունից հետո Իրանի ԱԳՆ է կանչվել Շվեյցարիայի դեսպան Մարկուս Լեյթները, որը Թեհրանում ներկայացնում է ԱՄՆ շահերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

tert.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով