Աննախադեպ նախադեպ քննչականում Փաշինյանի կատարմամբ

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող նախկին լրագրող Նիկոլ Փաշինյանն առավոտյան ներկայացել է Քննչական կոմիտե և մոտ 2,5 ժամ պատասխանել քննիչի հարցերին:

Պարզվում է, Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվում է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին և դեկտեմբերի 5-ին համացանցում տարածված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաև ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսելու ձայնագրառումներում հիշատակված պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այդ գործերից մեկի շրջանակներում Փաշինյանը ներգրավված է որպես վկա, իսկ մյուսով (այստեղ ուշադրություն)՝ որպես ՏՈՒԺՈՂ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հասկանում եք չէ՞ իրավիճակի ողջ զավեշտը: Անցնենք առաջ: Ներկայանալով Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչի աշխատասենյակ, ինչպես բոլորս արդեն տեղեկացանք, իրականությունից կտրված և սեփական անպատժելիության զգացումից ինքնատիրապետումը կորցրած փողոցային ակտիվիստը սելֆի է անում և գրառում հրապարակում: Բացի նրանից, որ այդպիսով նա ծաղրում է ողջ քննության ընթացքը, նա նաև անլրջություն է հաղորդում գաղտնալսման արդյունքում հասարակությանը հայտնի դարձած աղմկահարույց փաստերին: Միգուցե դրանով Փաշինյանը որոշակի նպատակ է հետապնդում, քանի որ այդ փաստերը իրենց բնույթով այնքան սկանդալային են, որ հետագայում, վարչապետի պաշտոնից հեռացվելուց հետո, կարող են լուրջ խնդիր դառնալ նրա համար: Ուստի պետք է արագ չեզոքացնել հնարավոր հետևանքները: Առհասարակ վարչապետին բնորոշ է կարևոր և խորքային խնդրահարույց հարցերին անլրջություն հաղորդել, սակայն այս դեպքում, չհասկանալով քննության ընթացքի և քննիչի անձի գաղտնիության կարևորությունը, Փաշինյանը լեգիտիմացնում է հարցաքննության ժամանակ հարցաքննվողի կողմից տեսանկարող սարքերի օգտագործումը:

Ոմանք կարող են այս առիթով ընկնել նեոլիբերալիստական մոլորության մեջ և մտածել, թե դա դրական երևույթ է: Սակայն ըստ էության այսուհետ ցանկացած հանցագործ, որը հրավիրվում է հարցաքննության իրավունք ունի տեսանկարվել քննիչի ֆոնի վրա: Մի՞թե հասկանալի չէ, որ այս ամբոխահաճո ֆարսը ստեղծում է նախադեպ, որը հետագայում կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել նույն Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քննիչների համար:

Դե իհարկե, իրեն աշխարհի տիրակալ զգացող Փաշինյանը այդքան հեռուն չի մտածում, նրա համար կարևոր է այդ պահին շոու մատուցել իր էջին հետևող զանգվածին և հեգնել բոլոր նրանց, ում նկառտմամբ իր քմահաճույքով իրականացվում է քաղաքական հետապնդում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով