Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակովյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՍԴ նախագահի տան խուզարկությունից ու ոչինչ չգտնելուց հետո որոշել են բանակցել հարևանների հետ և գաղտնալսել Հրայր Թովմասյանի տան խոսակցությունները։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը: Հարևաններից մեկն արդեն իսկ մերժել է խնդրանք-պահանջ-առաջարկը: Շենքի բնակիչները նաև նեքին որոշում են կայացրել՝ ով համաձայնվի նման ստոր ծառայություն մատուցել, բարձրահարկի ողջ բնակիչների կողմից այլևս երբեք բարևի չի արժանանալու: Դատական իշխանության առաջին դեմքի դեմ նման քայլն անհետևանք մնալ չի կարող: Ոչինչ չի մոռացվում, ոչ մեկ չի մոռացվում»: