Հրայր Թովմասյանի հարևանների հետ բանակցել են ՍԴ նախագահի տան խոսակցությունները գաղտնալսող սարքեր տեղադրելու հարցում, բայց մերժում են ստացել․ Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակովյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ՍԴ նախագահի տան խուզարկությունից ու ոչինչ չգտնելուց հետո որոշել են բանակցել հարևանների հետ և գաղտնալսել Հրայր Թովմասյանի տան խոսակցությունները։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«ՍԴ նախագահի վրա գործ կարելու փորձ անող հիմնարկներից մեկից ասում են, որ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկություն անցկացնելուց և ոչինչ չգտնելուց հետո նոր որոշում են կայացրել: Որոշել են բանակցել Թովմասյանի հարևանների հետ և պատը ծակելու միջոցով հատուկ տեխնիկա միացնել ՍԴ նախագահի բնակարանում՝ գաղտնալսելու համար տան խոսակցությունը: Հարևաններից մեկն արդեն իսկ մերժել է խնդրանք-պահանջ-առաջարկը: Շենքի բնակիչները նաև նեքին որոշում են կայացրել՝ ով համաձայնվի նման ստոր ծառայություն մատուցել, բարձրահարկի ողջ բնակիչների կողմից այլևս երբեք բարևի չի արժանանալու: Դատական իշխանության առաջին դեմքի դեմ նման քայլն անհետևանք մնալ չի կարող: Ոչինչ չի մոռացվում, ոչ մեկ չի մոռացվում»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով