Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ատրճանակի՝ Glock 34-ի վրա դեպքի օրը՝ հունվարի 17-ին, խլացուցիչ չի հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Նա նշեց, որ փորձաքննություն է արվում` պարզելու, թե արդյոք դեկտեմբերին Կուտոյանի կողմից արձակված կրակոցների ժամանակ օգտագործվել է խլացուցիչ: Քննչական կոմիտեն նաև պարզում է, թե դեպքի օրը քանի կրակոց է արձակվել:
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news