Անասնապահները բացել են Վարդենիս-Երևան ավտոճանապարհը և սպասում են ԱԺ-ում Փաշինյանի ելույթին

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի անասնապահները հունվարի 22-ին փակել էին Վարդենիս-Երևան միջպետական ավտոճանապարհը՝ բողոքելով սպանդանոցներում մորթ իրականացնելու՝ Կառավարության որոշման դեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Արմենպրես»ի հաղորդմամբ՝ ճանապարհը փակողների հետ հանդիպման էր եկել Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը, որը տեղեկացրեց, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ է ունենալու և անդրադառնալու է այդ հարցին:

Քաղաքապետը բանակցեց ցուցարարների հետ, ինչից հետո նրանք համաձայնեցին բացել ճանապարհը:

«Մենք լսեցինք մեր համայնքի ղեկավարին եւ ճանապարհը բացեցինք, բայց մի պայմանով՝ վարչապետի պատասխանը պետք է բխի մեր շահերից, հակառակ դեպքում վաղն առավոտյան կրկին կփակենք ճանապարհը»,- նշեց անասնապահներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հունվարի 16-ից Կառավարության շենքի մոտ անասնապահները բողոքում էինոր իրենց ստիպում են մորթն անել սպանդանոցումսակայն պայմաններ չեն ապահովումՆրանք նշում էինոր այդ որոշումը ստիպում է իրենց վերջ տալ անասուն պահելունքանի որ Կառավարությունը տեղյակ չէթե ինչ է կատարվում սպանդանոցներում:

Հունվարի 21-ին բողոքի ակցիա իրականացնողները փակել էին ԵրևանԱրարատ ճանապարհըորը սակայն այս պահին բաց էՆրանց հետ հանդիպման էր գնացել մարզպետ Գարիկ Սարգսյանըով հորդորեց դադարեցնել ակցիան մինչև 18:00-նինչից հետո կարող են հանդիպել մարզպետարանի դահլիճում և քննարկել իրավիճակը:

Անասնապահները փակել էին նաև ԵրևանԱրմավիր ճանապարհը և պահանջում էին հանդիպում իրենց մարզպետի հետ:

2020 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը սպանդանոցում մորթելու մասին Կառավարության որոշումը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով