4news.am լրատվական կայքի խմբագրությունը դատապարտում է անհայտ անձանց ներխուժումը «Ժողովուրդ» օրաթերթի և armlur.am-լրատվական կայքի խմբագրություն

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր գործընկերներին հայտնում ենք մեր զորակցությունը և ցավով արձանագրում, որ կատարված այս դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ այսօր ազատ խոսքն ու մամուլը Հայաստանում վտանգված են: Մեր համոզմամբ կատարվածը մեկ այլ լրատվամիջոցի՝ hayeli.am կայքի խմբագրության նկատմամբ կատարված ոտձգությունն ու մի շարք այլ ԶԼՄ ներկաացուցիչների նկատմամբ վերջին շրջանում կատարված բռնության սպառնալիքի կոչերն անպատժելի թողնել է և նաև ԱԱԾ-ի կողմից անիմաստ և ապարդյուն ստուգումներն ընդդիմադիր լրատվամիջոցներում, որոնցից հետո պետական մարմիններն անգամ ներողություն չխնդրեցին ԶԼՄ դաշտի ներկայացուցիչներին անհանգստություն պատճառելու համար:

Խոսքի ազատության և ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ կատարվող սպառնալիքների և ոտնձգությունների նկատմամբ, ստեղծվել է անպատժելիության դաշտ:

Հուսով ենք սակայն, որ Հայաստանում շուտով կշտկվի իրավիճակը և կգերակայի օրենքի ուժն ու իրավահավասարությունը և ոչ թե բիրտ ուժի, շանտաժի, սպառնալիքի մթնոլորտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով