Խստորեն դատապարտում եմ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը

Արմեն Աշոտյանը իր զորակցությունն է հայտնում «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի ողջ խմբագրակազմին:Այս մասին Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

-Խստորեն դատապարտում եմ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» օրաթերթի խմբագրության վրա գիշերային հարձակումը:

Երկրում այլակարծության, խոսքի և մամուլի ազատությունների նկատմամբ ճնշումները սաստկանում են, ստանալով խուլիգանական բնույթ, ինչի փաստացի քաղաքական պատասխանատվությունը կրում են այս իշխանությունները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նրանք պարտավոր են ոչ միայն արագ բացահայտել կատարողներին և պատվիրատուներին, այլև քայլեր ձեռնարկել երկրում քաղաքական կլիմայի վերականգման համար:

Բրդուճ առ բրդուճ պատասխան եք տալու:

Իմ զորակցությունն եմ հայտնում ԺՈՂՈՎՈՒՐԴ օրաթերթի ողջ խմբագրակազմին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով