Daily Archives: 14.12.2019

Դպրոցները փակվում են. պատասխանն է՝ «ոչնչով չենք կարող օգնել». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում հարյուրավոր դպրոցներ կանգնած են փակման վտանգի առաջ: Խնդիրն այն է, որ կառավարությունը բարձրացրել է ուսուցիչների աշխատավարձը, բայց դպրոցների ֆինանսավորումը չի ավելացվել, և ստացվում է, որ աշակերտների փոքր թիվ ունեցող դպրոցների ստացած գումարը չի բավարարում աշխատավարձերի վճարմանը: Խոսքը հիմնականում փոքր բնակչությամբ գյուղերի մասին է: Այդ գյուղերի դպրոցի տնօրենները և համայնքապետերը գնում… Կարդալ ավելին »

Բացահայտում. ովքե՞ր են Փաշինյանի ակնարկած նախարարությունների տգետները

Դեկտեմբերի 12-ի կառավարության նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դժգոհելով պետական համակարգի աշխատողներից և ակնարկելով նրանց գրագիտության ցածր մակարդակը, հայտարարեց.”Մեկ-մեկ նախարարություններից թղթեր է գալիս, կարդում ես, ասում ես՝ է՞ս որ դասարանի երեխա է գրել…”: Այս հայտարարությամբ ևս պարոն Փաշինյանը, իմ կարծիքով, փորձում էր բացատրել իր ղեկավարած կառավարության շատ ձախողումները և ապագայում սպասվելիք կադրային ջարդը… Սակայն… Կարդալ ավելին »

15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում

shamshyan.com-ի փոխանցմամբ  այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում, BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով եղել… Կարդալ ավելին »

Եկեք չշփոթենք արդարադատությունը հետհեղափոխական ապակուլակացման հետ

Դեկտեմբերի 12-ին կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց կառավարության առաջարկած «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը… Առաջին հայացքից կարելի է մտածել, որ սա շատ լավ նախագիծ է: Սակայն եկեք ավելի խորը ուսումնասիրենք այս ռումբը, որով ՀՀ նոր իշխանությունները պատրաստվում են ականապատել մեր հասարակությունը: Նախագծի առաջին և առավել ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ գույքի բռնագանձումն… Կարդալ ավելին »

ՊՊԳՎ-ն լուծարվում է. 800 հոգու պարտադրել են դիմումներ գրել.168.am

Կառավարման համակարգում հերթական փոփոխությունն է տեղի ունենում. լուծարվում է Պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատը, որի աշխատակիցները ոստիկաններ են: 168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ այնտեղ հիմա մասշտաբային կրճատում է տեղի ունենում, և մինչև դեկտեմբերի 16-ը կրճատվելու է մոտ 800 հոգի: «Հիմա, որպեսզի մարդկանց աշխատանքից չազատեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածով, որն է՝ Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի… Կարդալ ավելին »

«Երեկ Ալիևը ստորագրել է գործողությունների պլան՝ «սև հունվարի» վերաբերյալ, իսկ ի՞նչ ենք անում մենք». Փորձագետ

Ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան այսօր «Ադեկվադ» միաբանության կազմակերպած «Ադեկվադ դիսկուրսի» ժամանակ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի շուրջ ծավալվող իրադարձություններին՝ նշեց, որ վերջին մեկ ամսվա ընթացքում քարոզչական պատերազմը Գարեգին Նժդեհի անվան շուրջ ծավալվող Ադրբեջանի քարոզչական հարվածը գնում է բոլոր ճակատներում՝ պաշտոնական ու փորձագիտական հարթակներում, մամուլում և, ամենավտանգավորը, որ այդ ամենն արդեն անցել է պրակտիկ դաշտ։ «Ես… Կարդալ ավելին »

Իշխանության քաղաքական օրակարգը սպառված է

Մոտենում ենք մի եզրագծի,որ նույնիսկ իշխող վարչախումբը չի պատկերացնում ապագան: Այն դարձել է չափազանց մշուշոտ: Հակասությունների և անարդարությունների շքերթը,որին մասնակցում են օրվա իշխանության սպասարկող,թե գործարարները,թե իրենց քաղաքական գործիչ համարող սուբյեկտնեը հասել են վերջին կետին: Ակնհայտ է,որ Արցախի հարցում մենք էլ չունենք հաղթողի կեցվածք իսկ նման իշխանությունը արդեն դատապարտված է: Կամ բոլորին պետք է մեկուսացնեն,բանտարկեն կամ… Կարդալ ավելին »

850 հազար դոլար ամանորյա բյուջե ունեցող քաղաքի տեսքը. Կայարանի տոնածառն է

850 հազար դոլար ամանորյա բյուջե ունեցող քաղաքի տեսքը։ Կայարանի տոնածառն ա… Հ.գ. եթե էս տարածքի մոտակա բակերից ֆուտբոլի խաղահրապարակի խոտածածկ ա կորել, եկեք տարեք, տանածառ են սարքել։ Հ.Գ.Գ. սպիտակ աստղեր, կարմիր փաթիլներ… ի՞նչ են ծխում էս մեր դիզայներները։ Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել

Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան   իր էջում գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների է պետք պատրաստվել, 2020 թիվը կարևոր տարի է լինելու։ Նոր քաղաքական համակարգ կառուցելն է հիմա ամենակարևոր խնդիրը։ Շատ բարդ խնդիր է»:

«Բա որ Հայրապետյան Ռուբենը տենց վատ շրջապատ ուներ, խի՞ էիր ոտերի տակ ապրում». Վահրամ Պետրոսյան

Վահրամ Պետրոսյանը գրում  է. Andranik Kocharyanը, որը 2016թ-ին տված հարցազրույցում ՀՊԱՐՏԱՑԵԼ Ա, որ ինքը Ռուբեն Հայրապետյանի ընկերն ա ու նրան իսկական բարեգործ ա որակել, երեկվա բարոյական ոչնչացումից հետո, էսօր մի լացակումած ստատուսա գրել, թե բա՝ Հայրապետյան Ռուբենը իր «շրջապատն ու ընկերներին ընտրել է դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես է եկել այդ շրջապատի… Կարդալ ավելին »