Daily Archives: 14.12.2019

Հրապարակ իջնելուց առաջ, լայն բացեք գրպանները. Թանկացող ապրանքների համառոտ ցանկը և չափը

  hayeli.am-ը գրում է. Հունվարի 1-ից թանկանալու են Հայաստան ներկրվող 900 անուն ապրանքատեսակներ` պայմանավորված երրորդ երկրներից այդ ապրանքների ներկրման համար ԵԱՏՄ համաձայնագրի շրջանակներում Հայաստանին տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտով։ Այսպիսով` որոնք են այդ ապրանքները և ոքան են թանկանալու: Պարենային ապրանքներ` Թռչնամիս` հավի սառեցված միս- 25 տոկոս, Տավարի սառեցված միս- 15 Կարագ, բուսական յուղ- 15 տոկոս, Լոբի,… Կարդալ ավելին »

«Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը։».Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը գրում է. -Ահա այսպիսի նամակ հղվել 2 օր առաջ Եվրոպական Խորհրդարանի բոլոր պատգամավորներին այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից»։ Անհապաղ հրավիրում եմ ԱԳՆ-ի եւ ԱԺ-ի ուշադրությունը։ Ադրբեջանն ակնհայտորեն արդեն մեկ տարի է կրկին խաղարկում է այդ խաղաքարտը։ Տղերք, այս վտանգավոր անհեթեթության դեմը առեք։ Խելքով եւ ռիսկով չախեք, քանի ուշ չէ։

ԴԱՀԿ-ն լվացքի փոշի է աճուրդի հանել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը լվացքի փոշի է աճուրդի հանել։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վաճառքի հանված լվացքի փոշին չինական արտադրության է, 10 հազար կգ, իսկ արժեքը կազմում է 900 հազար դրամ։ Ստացվում է, որ ԴԱՀԿ-ն լվացքի փոշու մեկ կիլոգրամը վաճառում է 90 դրամով։ Հա, ի դեպ,… Կարդալ ավելին »

Մեր ժամանակ ուրիշ էր. «Հրապարակ»

Իշխանության ամանորյա տրամադրությունները փչացրեց Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հարցազրույցը՝ «Լավրովյան պլանի» եւ ««խաղաղություն՝ բարգավաճման հեռանկարով» եզրույթների շուրջ։ «Դա ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Միլզի` «խաղաղություն` տարածքների դիմաց» ֆորմատի  պսեւդոընթերցումն է, ինչն էլ, անկախ հայկական կողմի հայտարարություններից, հավաստում է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն բոլոր հնարավոր տարբերակներից սեղանին դրել է հատկապես այդ մոտեցումը։ Իսկ մեր ժամանակ բանակցվում էր «տարածքներ`… Կարդալ ավելին »

«Դուք պատերազմ եք տեսել,դուք չեք վախեցել թուրքից ,ու չպիտի վախենաք ՀՀ իշխանությունից».Նունե Ներսիսյան

Արցախի հիմնախնդրի ներկա փուլը սկսվել է 1988թ., երբ ի պատասխան Արցախի բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները կազմակերպեցին հայ բնակչության կոտորածներ ու էթնիկ զտումներ Ադրբեջանի ողջ տարածքում, օրինակ` Սումգայիթում, Բաքվում եւ Կիրովաբադում: 1991թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը, որը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին:Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին… Կարդալ ավելին »

100 հատ օտարերկրյա գործակալ էլ լինեն իրենց հովանավորների հետ միասի ն,միևնույն է,Արցախում պարտվողական փուլային տարբերակն իրականություն չի լինելու

Քանի որ 2019թ-ի քաղաքական տարին մոտենում է ավարտին՝ մի քանի հարց մեր իշխանություններին։ . Ի վերջո, վարչապետ Փաշինյանի հայտարարած օտարերկրյա գործակալները հայտնաբերվեցի՞ն,թե՝ ոչ։ . Եթե հայտնաբերվել են,ովքե՞ր են նրանք։ . Արդյո՞ք Փաշինյանն ի նկատի է ունեցել ՀՀ ի, ու մասնավորապես ԱԱԾ ի դեմ արշավ սկսած հայտնի ապազագային ու ահաբեկչական ուժերին։ . Եթե “օտարերկրյա գործակալները” չեն… Կարդալ ավելին »

Ժողովրդի՞ց եք վախենում, պատմեք՝ ինչ եք խոսում ԼՂ հարցով 3-5 ժամ. Տարասով․ 168.am

«168 Ժամ»-ը գրում է․ «Ռուսաստանը ԼՂ հակամարտության սառեցման կողմնակիցն է, այլ տարբերակներ չկան»,- այս մասին այսօր ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին: Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հարցազրույց է տվել և հերթական անգամ մանրամասներ է ներկայացրել բանակցային գործընթացի մասին: Նա մասնավորապես ասել է, թե իբր հայկական կողմը բանակցություններին ներկայացրել… Կարդալ ավելին »

Լեքսիկոն, որը վնասում է բանակցություններին․ «Հրապարակ»

  «Հրապարակ»-ը գրում է․ «Մենք էմոցիոնալ ազգ ենք, մեր հույզերը երբեմն մեզ թույլ չեն տալիս կշռադատված եւ խելամիտ որոշումներ կայացնել։ Առավել եւս մենք անզուսպ ենք խոսելիս՝ չմտածված հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ, բռնկուն վերաբերմունք։ Այս ամենը շատ հայկական է եւ մեզ նման։ Նաեւ դա է պատճառը, որ մենք խոսքի հանդեպ ներողամիտ ենք․ ի՞նչ է եղել որ, մեկին… Կարդալ ավելին »