15-ամյա տղան հոր BMW-ով մոտ 20 մետր օդային թռիչք անելով, հայտնվել է Երևանյան լճում

shamshyan.com-ի փոխանցմամբ  այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կասկադյորական վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում, BMW մակնիշի 23 ՕՏ 871 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Շենգավիթ վարչական շրջանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20-25 մետր օդային թռիչք կատարելով, հայտնվել է Երևանյան լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով եղել է 15 տարեկան տղա, տեղափոխվել է Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն: Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Շենգավիթի ոստիկանները պարզել են, որ վարորդը եղել է Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ, 15-ամյա Գրիգոր Հ.-ն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով