«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն ներխուժելու կապակցությամբ

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումն իր մտահոգությունն է հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն այսօր՝ դեկտեմբերի 19-ին կատարված ներխուժման և ազատ խոսքի ու մամուլի նկատմամբ հերթական ոտնձգության կապակցությամբ:

Այս ամենը հետևանք է Հայաստանում իշխանությունների կողմից գեներացվող ատելության ու անպատժելիության մթնոլորտի և վերջին ամիսներին հաճախակի դարձած նմանատիպ միջադեպերին համարժեք իրավական գնահատական չտալու: Հաշվի առնելով ԶԼՄ-ների խմբագրությունների վրա հարձակումների պարբերականությունը՝ կարող ենք փաստել, որ մամուլի հանդեպ ոտնձգություններն ու ազատ խոսքի սահմափակումը մեր երկրում այսօր վերածվում են անընդունելի օրինաչափության:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմին:

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով