ՀՀՇ-ի թալանչիների սպասարկու Անդրանիկ Քոչարյանը սպասարկու է անվանել երգիչներին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացում «Իմ Քայլը» դաշինքի անդամ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պատասխանելով այն հարցին, թե պետք է՞ արդյոք մարտի 1-ի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակել կալանքից, որի համար իրենց ստորագրոթյունն են տվել հազարավոր քաղաքացիներ, այդ թվում հայտնի դերասաններ և երգիչներ, նշել է, որ այդ երգիչները նախկին իշխանությանը սպասարկող երգիչներ են, որոնք մարտի 1-ին չէին կանգնել ժողովրդի կողքին:

Այսինքն, պատգամավորը պիտակորում է «նախկին» երգիչներին, որոնք չեն մասնակցել մարտի 1-ին և այդպիսով դարձել են նախկին իշխանությանը սպասակու: Այժմ եկեք անդրադառնանք նրան, թե ով է հենց ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը: 1991-1995թթ.՝ Անդրանիկ Քոչարյանը, լինելով անկուսակցական, հանդիսացել է Լևոն Տեր-Պետրոսյանի ՀՀՇ կուսակցության սպասարկուն և պաշտպանության նախարարի առաջին տեղակալը: Հիշեցնեմ, որ այդ տարիներին չինովնիկները տարբեր ձևերով տեռորի էին ենթարկում Հայաստանի հասարակությանը՝ սով, հացի հերթեր, օրական 2 ժամ հոսանք, փակվող գործարաններ և այլն: Բանակին օգնելու անվան տակ պետական ամենաբարձր մակարդակով անտեսվում էր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության պետական պարտավորությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատերազմով վախեցնում էին հասարակությանը և թալանում, թալանը քողարկելով «բանակին» օգնելու անվան տակ: 1994-1996թթ. նույն Անդրանիկ Քոչարյանը աղետի գոտում եղել է կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչը՝ այսինքն, շատ և շատ բաներ ունի պատմելու նաև աղետի գոտում կատարված թալանի մասին, եղել է հենց այդ թալանչիներին սպասարկուն, հովանավորը, կամ էլ հենց ինքն է հանդիսացել թալանչի: Անդրանիկ Քոչարյանի և ՀՀՇ այլ սպասարկուների հետ կապված է նաև 1996թ-ին իրականացված, ՀՀ-ում սահմանադրական կարգի 1-ին տապալումը: Ցավոք, այսօրվա երիտասարդներն այս ամենը չեն տեսել, չեն կարող հիշել, չգիտեն պատմությունը ու չեն պատկերացնում, թե ով է իրականում Անդրանիկ Քոչարյանը: 1995-1999թթ. կրկին լինելով անկուսակցական, ԱԺ պատգամավոր է ընտրվել որպես «Հանրապետություն» խմբակցության անդամ: 1999-2000թթ.՝ ՀՀ վարչապետի խորհդական պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի և կադրային քաղաքականության հարցերով: 2018թ. «Թավշյա հեղափոխությունի»-ից հետո դարձել է Նիկոլ Փաշինյանի թիմի սպասարկուն: 2018-ի դեկտեմբերի 9-ին, ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: Նույն Անդրանիկ Քոչարյանը 2008-ից 2009-ը. եղել է 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները քննող փաստահավաք խմբի անդամ և փորձագետ:

Այստեղ ևս մեկ անգամ եկեք հիշենք, որ այսօր Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ խոսում էր հենց մարտի 1-ի բացահայտման մասին և Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու մասին: Այսինքն 1 տարի մարտի 1-ի փաստահավաք խմբի անդամ, փորձագետ «աշխատած» Արդանիկ Քոչարյանը, այլ բան էլ չունի լրագրողներին ասելու, քան այն, որ Քոչարյանը պետք է մնա կալանքի տակ և որ երգիչները նախկին իշխանության սպասարկուներն են: Սա նաև գնահատանք է Անդրանիկ Քոչարյանի 1-ամյա այդ «փաստահավաք» գործուենության համար: Այսպես է նաև հավաքել փաստեր, այսպես է զբաղվել աղետի գոտու վերականգնմամբ, այսպես է եղել պաշտպանության նախարարի տեղակալ: ՀՀՇ-ական վարչակազմի քաղաքական և տնտեսական շահերին ծառայելու համար, ներքին տնտեսական և քաղաքական խնդիրները քողարկելու նպատակով, նա զբաղվում էր մարդկանց տեռորի ենթարկելով, իսկ այժմ՝ իր «Իմ քայլ»-ական ապիկար ռեժիմի քաղաքական և տնտեսական շահերին ծառայելու համար, ներքին տնտեսական և քաղաքական խնդիրները քողարկելու նպատակով, արդրացնում է Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելն ու դատավարությունը շոուի վերածելը, փոխարենը չի խորշում անգամ եգիչներին պիտակավորելուց ասելով՝ «երգիչները սպասարկել են նախկին իշխանությանը»:

Իսկ ո՞վքեր են Անդրանիկ Քոչարյանի կողմից ընդունելի երգիչները, որոնք «չեն սպասարկել նախկիններին»: Հրագը՞, նա է՞ «թավշյա հեղափոխության» կողմից ընդունելի արտիստը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով