Որտեղ՞ մնացին ՔՊ թեկնածուները

16 համայնքների ՏԻՄ ընտրություններն անցան առանց «հեղափոխական» տրամադրության և «Իմ քայլ»-ականների :

Դեպտեմբերի 8-ին Հայաստանի 16 համայնքներում անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, որոնք ինչպես միշտ շատ ուշագրավ և հատկանշական էին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, կամ ՀՀ նախագահի ընտրություններին մասնակցող գյուղացիները մեծամասամբ իրենց ընտրությունը կատարում են այս կամ այն թեկնածուի մասին այստեղից-այնտեղից կամ լրատվամիջոցներից ծաղկաքաղ արած ինչ-որ լուրերի հիման վրա, որոնք ոչ միշտ են բնութագրում անձի իրական էությունը, այնինչ գյուղապետ ընտրելիս գյուղացին իր ընտրությունը կատարում է կշռադարված և գիտակցված ևոչ թե շոուների և լրատվության վրա հիմնվելով, այլ տվյալ թեկնածուին անձամբ ճանաչելով:
Ընտրություններից 9-ը հերթական էին, այդ թվում՝ 2-ը ավագանու անդամի ընտրություններ, իսկ 10-ը՝ համայնքի ղեկավարի: Ընտրություններից 4-ն էլ արտահերթ էին, որից 2-ը ավագանու անդամի, իսկ 2-ը՝ համայնքի ղեկավարի: Որոշ համայնքներում ընտրողների մասնակցությունը հիրավի բարձր էր, օրինակ՝ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքնում ընտրելու իրավունք ունեցող 747 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 561-ը, այսինքն 75.10%-ը: Գեղարքունիքի Զովաբեր համայնքնում, ընտրելու իրավունք ունեցող 1181 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 846-ը, այսինքն 71.63%-ը: Արագածոտնի Ավան համայնքնում ընտրելու իրավունք ունեցող 678 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 470-ը, այսինքն 69.32%-ը: Արագածոտնի Կոշ համայնքնում, ընտրելու իրավունք ունեցող 2322 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 1530-ը, այսինքն 65.89 %-ը:
Սակայն համայնքների մեծամասնությունում անձինք հետաքրքրված չէին ընտրություններով, օրինակ՝ Արմավիրի մարզի Ծիածան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 921 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 129-ը, այսինքն 14.01%-ը: Արագածոտնի Թլիկ համայնքում ընտրելու իրավունք ունեցող 127 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 22-ը, այսինքն 17.32%-ը:
Արմավիրի Նորապահ համայնքում, ընտրելու իրավունք ունեցող 1820 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 403-ը, այսինքն 22.14%-ը: Ընդհանուր առմամբ, այս 16 համայնքներում 19796 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 9853-ը, այսինքն 49.77%-ը, ինչը վկայում է, որ ընդհանուր առմամբ քաղաքացիները հետաքրքրված չեն ՏԻՄ ընտրություններով, դրանցով սպասվելիք էական փոփոխություններին և «հեղափոխությանը» չեն հավատում և ակնկալում: «Հեղափոխական» մասնակցության մակարդակ և տրամադրություն չկա: ՀՀ կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից հրապարակված «Տեղեկություններ թեկնածուների վերաբերյալ» փաստաթղթից տեղեկանում ենք, որ թեկնածուների շարքում եղել է ընդամենը 1 ՀՀԿ-ական թեկնածու, 1 ԲՀԿ-ական թեկնածու, իսկ մյուս թեկնածուները՝ եղել են անկուսակցականներ:

Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, կամ «Իմ քայլը» դաշինքը՝ թեկնածուներ չեն առաջադրել:

Արագածոտնի Հակո համայնքում 25 ձայնով հաղթել է գործող ՀՀԿ-ական համայնքապետ Սերյոժա Չարչոյանը։ Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքում 295 ձայնով հաղթել է ԲՀԿ-ական գործող համայնքապետ Նորայր Մելքոնյանը։ Արագածոտնի Թլիկ համայնքում 13 դեմ, 9 կողմ ձայնով պարտվել է գործող համայնքապետ Սլավիկ Սալոյանը։ Մնացած 13 համայնքներում՝ հաղթել են անկուսակցական թեկնածուներ:

Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով