Նկարը ով ջարդել ա, պատասխան ա տալու, որ ոստիկանը ուզում ա լինի.«Հրապարակ»

«Նկարը ով ջարդել ա, պատասխան ա տալու։ Որ ոստիկանը ուզում ա լինի, ով ուզում ա լինի, գտեք բերեք ստեղ»,- կառավարության շենքի դիմաց նշում են բողոքի ակցիա իրականացնող դեռևս չպարզված հանգամանքներում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները։

Մենք հայտնել էինք, որ քիչ առաջ ոստիկանների և Աջամյանի հարազատների միջև բախում է տեղի ունեցել։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բանն այն է, որ ակցիայի մասնակիցները կառավարության շենքի դիմաց են եկել Արթուր Աջամյանի մի շարք լուսանկարներով, որոնցից մեկը բախման ընթացքում ջարդվել է։

Աջամյանի հարազատները պնդում են, որ նկարը ոստիկաններից մեկն է ջարդել։

Նշենք, որ բողոքի ակցիա իրականացնողները կառավարության դիմաց շարունակում են սպասել վարչապետ Փաշինյանին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այս պահին ոստիկանները Աջամյանի հարազատների իրավապաշտպանին ուղեկցել են կառավարության ընդունարան՝ կառավարության ներկայացուցչիներից որևէ մեկի հետ հանդիպելու։

Մանրամասն `«Հրապարակ»-ի  տեսանյութում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով