Նարեկ Մութաֆյանն ազատության մեջ է

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Նարեկ Մութաֆյանն ազատ է արձակվել։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Վահե Եփրիկյանը։

Հիշեցնենք, որ Նարեկ Մութաֆյանը կալանավորվել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակերում ձերբակալված Նարեկ Մութաֆանին և Սարգիս Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 1-ին մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը:

Սարգիս Օհանջանյանն ավելի վաղ ազատ էր արձակվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով