Բա թե քյաբաբ առ քյաբաբ արմատախիլ ենք անելու…

Համակարգային կոռուպցիան իբր արմատախիլ անելու նպատակով բաժանվող լրավճարները, պարգևավճարներն ու հավելավճարները քանի՞ տոկոսով են բարձրացրել խորհրդարանի աշխատանքի արդյունավետությունը, պ
ատվարժան վարչապետ: Ոչ մի, դեռ մի բան էլ նվազեցրել են: Եվ եթե դրական տեղաշարժ չկա, ի՞նչ տարբերություն գումարները մսխվում են ինստիտուցիոնա՞լ, թե՞ արտաինստիտուցիոնալ ճանապարհներով:

Օրինակ ԱԺ-ն անցնող մեկ տարվա ընթացքում բացի վնասից ի՞նչ օգուտ է տվել հանրապետությանը. 98 կողմ ձայնով ապօրինի կերպով ՍԴ է գործուղել մեկին, ով ոչինչ չանելու դիմաց հունիս ամսից պետբյուջեից ստանում է ամսական ավելի քան 1 մլն աշխատավարձ, իշխող խմբակցությունը գրեթե ողջ կազմով մասնակցում էր դատարանների արգելափաման հակասահմանադրական օպերացիային, վարդավառին Բաղրամյան պողոտայում խալի էր լվանում, ծափահարում էր ամբիոնից ելույթ ունեցող տրանսգենդերներին…:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Շարքն անվերջ կարելի է թվարկել, բայց որպեսզի այն չլինի անօգուտ, Նիկոլով ու նրա թիմով խանդավառվածներին մի հանգամանք էլ կհիշեցնեմ. եթե այսօր էլ շարունակում է թվալ, որ ամենազոր ժամանաը ամեն բան կգցի իր տեղը, դա միայն ձեզ է թվում… և այդպես թվալու է անընդհատ:

Քաղաքագետ Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով