Բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահը. «Ազատ ուսանողների ֆորում» ՈՒՄ հայտարարությունը

«Ազատ ուսանողների Ֆորում»-  ը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Բերման է ենթարկվել Երևանի պետական համալսարանի Ուսանողական Խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը։

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՊՀ ուսանողական ծրագրերի համակարգող Էդուարդ Գալստյանի փոխանցմամբ՝ նրան բերման են ենթարկել ԵՊՀ ռեկտորի ժպ-ի հետ խոսակցությունից հետո։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դավիթ Ափոյանին բերման են ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղից փոխանցեցին, որ բերման են ենթարկել «գործի շրջանակներում»։ Այլ մանրամասներ ստանալ չհաջողվեց։

Փորձեցինք կապ հաստատել նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավար պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ, որի ընդունարանից փոխանցեցին, որ տեղում չէ։

Մենք կհետևենք դեպքերի զարգացմանը և կարձագանքենք տեղի ունեցածին բազմակողմանի տեղեկություններ ստանալուց հետո»։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով