Daily Archives: 05.11.2019

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տալու առնչությամբ նախարարի և Գոռ Սուջյանի միջև տեղի ունեցած թյուրըմբռնման վերաբերյալ: ԿԳՄՍՆ-ն հրապարակել է նաև Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը: «Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:… Կարդալ ավելին »

Սահմանին զոհ ունենք

Հաղորդագրություն Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին: Արծրուն Հովհաննիսյան

Մեր ազգը քայքայող աղանդները, ըստ վարչապետի, վտանգավոր չեն, իրական «վտանգը», փաստորեն, մեր հնագույն քաղաքակրթական արժեհամակարգերն են, ի դեմս հեթանոսության

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է «Իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է»: Ն. Փաշինյան Մարդ ուղղակի չգիտի՝ լացի՞, թե՞ զվարճանա… Երկրի վարչապետը, փաստորեն, փորձելով փրկել իր Արայիկ Հարությունյանին և Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, փորձելով շահարկել քրիատոնյա հայության կրոնական… Կարդալ ավելին »

Նիկոլն ու իրա թայֆեն աղքատությունը հաղթահարել են սեփական գլուխներում ,գրպաններում, սկսել են ընկերություն անել նախկին օլիգարխների հետ ու մոռացել՝ իրենց իշխանության բերած ժողովրդին

Նիկոլը լավ չի հասկանում կամ չի ուզում հասկանակլ, որ իշխանությունը բռնազավթելիս իրեն աջակցած մեր ժողովրդի մի մասը օգնեց իրեն ավելի լավ ապրելու ակնկալիքով , օգնեց որովհետև հավատում էր ընդիմադիր Նւիկոլի ստերին , ով խոստանում էր բարեկեցություն, արդարություն … Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը… Կարդալ ավելին »

Հորդորու՛մ եմ վերանայել ձեր մոտեցումները մեր ազգային, հոգևոր, մշակութային, ընտանեկան արժեքների նկատմամբ

Տեր Եփրեմ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է դպրոցներում Հայ Եկեղեցու պատմության և հայոց պատմության առարկաների միավորմանը՝ ասելով, որ դա հակապետական, հակաեկեղեցական քայլ է։ «Եկեղեցու որևիցե առաքելության դեմ դուրս գալը, կամ դրան խոչընդոտ հանդիսանալը, քայլ է նաև եկեղեցու դեմ… Հայ Եկեղեցու պատմության առարկայի դասավանդումը եկեղեցու առաքելություններից ու կարևոր ծրագրերից մեկն է, և դրա դեմ… Կարդալ ավելին »

Մի խայտառակեք «ռեսպուբլիկան», սա ձեզ համար պողոսների համար լայվ չի.Էդուարդ Շարմազանով

Ի զարմանս ինձ, անցյալը մերժող քայլած իշխանության ներկայացուցիչներն ընդունում են, որ մենք՝ ՀՀԿ-ականներս, ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովներում դատապարտել ենք Ադրբեջանի գործողությունները ՀՀ սահմանային բնակավայրերի եւ խաղաղ բնակչության նկատմամբ: Ժամանակը հրաշալի սրբագրիչ է. արձանագրվում է երկու տարբերություն: Առաջին. ես՝ որպես ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀԱՊԿ-ում առանց բացառության բոլոր ելույթներիս ժամանակ բարձրացրել եմ այդ խնդիրը, մինչդեռ այսօր ձեն ձուն… Կարդալ ավելին »

«Բոլորին սիրող Դավիթն իրականում բոլորին սիրում է էշի տեղ դնել». Վազգեն Սաղաթելյան

Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Հիշո՞ւմ եք, իշխանափոխության օրերին Սանասարյանը հրապարակում հայտարարում էր, թե որեւէ պաշտոն չի ստանձնելու նոր կառավարությունում։ Փաստորեն հենց էդ օրերին, երբ կանչել են ու հարցրել թե որտեղ է տեսնում իրեն, միանգամից երեք տեղ ա նշել, որը կպավ՝ կպավ։ Դե, ոստիկանապետ օրենքի պահանջներից ելնելով չի ստացվել, ՊԵԿ-ի ու ՊՎԾ-ի միջև… Կարդալ ավելին »

«ՀուԶանք ու Զանգ»-ի «զնգզնգոցը»․ աղմկահարույց ներկայացման հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակում ներկայացվեց գերմանացի արվեստագետ Լինդա Նադջիի բեմադրած «ՀուԶանք ու Զանգ» պիեսը, ինչը հասարակական-քաղաքական լայն շրջանում պարզապես փոթորիկ է առաջացրել: Պարն ու պոեզիայի ռիթմը մեկտեղող նախագծի մասնակիցների ու քաղաքացիների միջեւ քաշքշուկ եղավ: Նարեկ Սարգսյան անունով երիտասարդը փորձեց անգամ «զելյոնկա» լցնել ներկայացման մասնակիցների վրա` պնդելով, թե նրանք սատանիստներ են: Կուլմինացիան… Կարդալ ավելին »

ՀՇՖ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է պատանի շախմատիստներին

Պարգևների արժանացան աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների մեդալակիրները: Նոյեմբերի 4-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի նիստ, որը վարում էր ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին Եվրոպայի թիմային առաջնությունների, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնությունների արդյունքները: Քննարկվեցին  նաև վարկանիշային հանձնաժողովի կողմից բարձրացված հարցեր: Նիստի ընթացքում ՀՇՖ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրեց… Կարդալ ավելին »