Մեր ազգը քայքայող աղանդները, ըստ վարչապետի, վտանգավոր չեն, իրական «վտանգը», փաստորեն, մեր հնագույն քաղաքակրթական արժեհամակարգերն են, ի դեմս հեթանոսության

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

«Իսկ ի՞նչ են սատանիստները, տեղյա՞կ եք, որ ՀՀ-ում կան հեթանոսներ, կան մարդիկ, որոնք համարում են, որ մեր ազգային կրոնը հեթանոսությունն է»: Ն. Փաշինյան

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մարդ ուղղակի չգիտի՝ լացի՞, թե՞ զվարճանա…
Երկրի վարչապետը, փաստորեն, փորձելով փրկել իր Արայիկ Հարությունյանին և Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ, փորձելով շահարկել քրիատոնյա հայության կրոնական զգացումները՝ ավելի «ահասարսուռ» թեմաներ է արծարծում և, ոչ ավել, ոչ պակաս, որպես «տխրահռչակ» փաստ, բերում է հեթանոսության օրինակը…

Չէ, չէ, սա դառը երազ չէ, սա իրական, «Նոր» Հայաստանն է, և սա Հայոց երկրի ղեկավարն է, ով հայոց հնագույն քաղաքակրթությունը, շուրջ 3,000-ամյա հեթանոսական շրջանը հավասարեցնում է սատանիզմի և արայիկհարությունյանական պարզունակ այլանդակությունների հետ:

Այսինքն՝ Հայոց հնագույն պետություններից մինչ Երվանդունիներ ու Արտաշեսյաններ, մինչ աշխարհակալ Տիգրան Մեծ ու Արտաշես արքա ապրել են սատանիզմից ավելի ահասարսուռ մի դարաշրջանում…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսինքն՝ մեր գողթան երգերը, համաշխարհային արվեստի մաս կազմող վիպերգեր Վահագնի ծնունդը, Արտաշես և Արտավազդը, Արտաշես և Սաթենիկն ու շատ այլ գլուխգործոցներ և՞ս մերժելի են…

Հ.Գ. Մի բանում գնահատելի է պարոն վարչապետի վարքագիծը. նա հավատարիմ մնաց իշխանափոխության օրերին իրեն անմնացորդ նվիրված քայքայիչ աղանդներին և նրանց չհամեմատեց սատանիզմի կամ ավելի ահասարսուռ հոսանքների հետ:

Այո՛, մեր ազգը քայքայող աղանդները, ըստ վարչապետի, վտանգավոր չեն, իրական «վտանգը», փաստորեն, մեր հնագույն քաղաքակրթական արժեհամակարգերն են, ի դեմս հեթանոսության…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով