ԿԳՄՍՆ-ն հրապարակել է Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը հավանություն տալու առնչությամբ նախարարի և Գոռ Սուջյանի միջև տեղի ունեցած թյուրըմբռնման վերաբերյալ:

ԿԳՄՍՆ-ն հրապարակել է նաև Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երգիչ Գոռ Սուջյանը գրառում է կատարել, որում նշում է, թե ԿԳՄՍ նախարարը իբր «թյուր ինֆորմացիա» է հայտնել «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանը` իր հավանություն տալու վերաբերյալ:

Բացի այն, որ գոյություն ունի Գոռ Սուջյանի ստորագրությամբ արձանագրությունը, որը հրապարակում ենք, հարկ ենք համարում ընդգծել, որ նախարարը իր խոսքում նշել է ոչ թե հավանությունների մասին, քանի որ քննարկումը փակ է եղել, այլ լրագրողների հարցին ի պատասխան հրապարակել է հանձնաժողովի անդամների ցանկը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելի վաղ հայտնի երգիչ Գոռ Սուջյանն արձագանքել էր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի «Ազատության» ռադիոկայանի եթերում արած այն հայտարարությանը, որ հրապարակի մետրոյի կայարանի շատրվանների մոտ տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» ներկայացմանն իրենց հավանությունն են տվել ոլորտի մասնգետները՝ նշելով նաև Սուջյանի անունը:

https://4news.am/2019/11/%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d6%80-%d5%ab%d5%b6%d6%86%d5%b8%d6%80%d5%b4%d5%a1%d6%81%d5%ab%d5%a1-%d5%a7-%d6%84%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b8%d6%80-%d5%a5%d5%bd-%d5%b6%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b6%d5%a5%d6%80/?fbclid=IwAR2XanQiPud4kY77IOLDTpI3bYIewi428ZFUa-i_pXG9LuJUliye-OmNMDk

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով