Նիկոլը լավ չի հասկանում կամ չի ուզում հասկանակլ, որ իշխանությունը բռնազավթելիս իրեն աջակցած մեր ժողովրդի մի մասը օգնեց իրեն ավելի լավ ապրելու ակնկալիքով , օգնեց որովհետև հավատում էր ընդիմադիր Նւիկոլի ստերին , ով խոստանում էր բարեկեցություն, արդարություն …
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը , ինքն ու իրա թայֆեն աղքատությունը հաղթահարել են սեփական գլուխներում ,գրպաններում, սկսել են ընկերություն անել նախկին օլիգարխների հետ ու մոռացել՝ իրենց իշխանության բերած ժողովրդին:
Փաստորեն ժողովրդին արդարություն ու բարեկեցություն խոստանալով Նիկոլը բռնազավթել է իշխանությունն ու զբաղված է ոչ թե մարդկանց կյանքի որակը բարձրացնելով , այլ Հայոց պատմության ու Հայոց եկեղեցու պատմության դեմ պայքարելով , Ստամբուլի կոնվենցիա, ու էլի նման ցնդաբանություններով :
Եթե Հայաստաանում իշխանությունները ցանկանում են որևէ կրթական մակարդակում արգելել Հայոց պատմության դասավանդումը և Հայաստանի քաղաքացիները մեկ մարդու պես դուրս չեն գալիս փողոց ու պայքարում այդ ապազգային մտածողության դեմ, ապա պետք է ընդունենք , որ Հայոց պատմության ապագան վտանգված է :
Եվ բոլոր նրանք , ովքեր սատարուն են Նիկոլին , բայց պնդում, որ նրա նշանակած Կրթության կամ Արտաքին գործերի նախարարներն են վատը՝ ուղղակի զբաղված են ինքնախաբեությամբ , քանզի առանց Նիկոլի նրա թայֆայի որևէ ներկայացուցիչ որևէ միտք չի կարող արտահայտել(և դա փաստվեց Նիկոլի վերջին լայվում):
Եթե Հայաստանը նվաճած սելջուկ-թուրքերն ու այլ օտարազի նվաճողները պայքարում էին Հայոց եկեղեցու , Հայոց պատմության , Հայոց լեզվի , Հայոց ինքնության դեմ , ինչ-որ տեղ հասկանալի էր , բայց երբ Նիկոլենք են պայքարում …