Առողջապահությունը այն ոլորտը չէ, որտեղ կարելի է տրվել քաղաքական ամբիցիաներին և բաժանվել սևերի ու սպիտակների, քանի որ մենք գործ ունենք մարդկային կյանքերի հետ:
Այն ինչ այսօր առողջապահության նախարարը մի շարք հարցեր լուծում է միաձայն, սեփական զգացմունքների վրա հիմնվելով և առողջապահության հայեցակարգն էլ տարածվում է ըստ առողջապահության նախարար Արսեն Թորսյանի ֆեյսբուքյան էջի ստասուտսների թելադրանքի՝ ըստ պահի հարմարության ու տրամադրության: Այս մասին այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեցին «Հայկական Առողջապահական Ազգային Խորհուրդ» կոալիցիայի խորհրդի անդամ բժիշկներ Հովհաննես Գևորգյանը և բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը: