Հրայր Թովմասյանի սանիկն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ս. Մարաբյանի նախագահությամբ, քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Այս մասին տեղեկանում ենք վերջինիս փաստաբան Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ս/թ հոկտեմբերի 1-ին դատարանն բավարարել էր ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով