Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանը

Այն քաղաքականությունը, որ այս պահին վարում է Նիկոլ Փաշինյանը, դա նույն այն փաթեթն է, որն ուզում էր կյանքի կոչել Լևոն Տեր–Պետրոսյանը, այն է`ԼՂ–ին տալ լայն ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Հանդես գալով «Կոմսոմոլսկայա Պրավդայում»՝ Լևոն Տեր–Պետրոսյանը նշել էր. «Կուզենայի կարծել, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է, իսկ ղարաբաղցիները՝ իրենց հերթին, ունենում են երաշխավորված կենսագործունեություն: Ահա սա է մեր դիրքորոշումը: Մենք ցանկացած մակարդակով պատրաստ ենք քննարկել ամեն ինչ: Նախորդ երկու
նախագահներին մեղադրելով հող հանձնելու մեջ՝ Նիկոլը հայտարարում է, որ ինքը

Հայաստանի միակ ղեկավարն է, որը ասում է, որ հակամարտության կարգավորման բանաձևը պետք է բավարարի նաև ադրբեջանական ժողովրդին։Անվերջ մեղադրել նախորդ երկու նախագահներին Արցախյան հակամարտության,բանակցության հարցում փորձում են շեղել իրականությունից:Հող գրաված ,մարտական ուղի անցած նախագահները չեն կարող հող հանձնել:Արցախյան պատերազմի տարիներին Սերժ Սարգսյանի հրամանատարությամբ եւ ղեկավարությամբ է ազատագրվել Շուշին, Մարտակերտը: Ինչքանով որ ես տեղյակ եմ եղել մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չեն ունեցել:Այլ խնդիր է հոգեբանական առումով, որ ադրբեջանցիները իրենց ժողովրդին համոզել են,որ ինչ որ մի արդյունքի հասել են:Նայենք այս ամենը մեկ այլ տեսակետից`800 հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար մեկ զոհ և երկու վիրավոր:Ընտրության խնդիր է առաջացել: Արդյ՞ոք արժեր այդ 800 հեկտարի համար կոտորել ևս 500-600 հայրենասեր պատանի:Հիմա քննարկենք Ռոբերտ Քոչարյանի Մեղրին հանձնելու հարցը: Խնդիրն այն է, որ Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե իրեն հաջորդած իշխանությունը` ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը քննարկել են Արցախի խնդրի լուծման «Մեղրիի տարբերակը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Մեղրիի տարբերակը» դեռ 1992 թ-ին է դրվել շրջանառության մեջ: Միացյալ Նահանգները զոնդաժ էր անցկացնում, թե Հայաստանն ինչպես է վերաբերվում այդ տարբերակին` Ղարաբաղի ու Լաչինի միջանցքի դիմաց Մեղրին տալու: Ռոբերտ Քոչարյանը հող գրավող է եղել: Նա պատերազմի տարիներին նույնիսկ իր ընտանիքը չի հանել Արցախի տարածքից:Այսօր Արցախյան պատերազմի հերոսները կամ քաղբանտարկյալներ են ,կամ հետապնդման մեջ են: Այսօր պղծում են զոհված հերոսների գերեզմանները և իշխանության կողմից ոչ մի արձագանք:Ներկայիս դասալիքները պատրաստեն նույնիսկ Սյունիքը հանձնել`հանուն իրենց աթոռի:Չէ որ «կիրթ »Ալիևը բազմիցս Սյունիքը պահանջել է:

Հ.Գ Լրիվ պատահական արտ.երկիր կատարած այցերի ժամանակհանդիպում ենք ադրբեջանցի լրագրողի,բլոգերի հետ: ##ԱՐԴԱՐ է##

Գրում է Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանը

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով