Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը գործում է իր իսկ կողմից հրապարակած “Զզվելի ա” կարգախոսով

Նարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Երկար տարիներ աշխատելով լրատվության ոլորտում, շփվելով հազարավոր մարդկանց հետ,լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ շուրջ մեկ տարի է՝ Նոր Նորք վարչական շրջանի էջի հիմնադիր- պատասխանատուն եմ և աշխատել եմ անվճար:Արդեն պետք է լուծվեր հաստիքի հարցը և, ըստ պլանավորված սցենարի, ինձ խնդրեցին իրենցից որևէ մեկին ՍԱՐՔԵԼ ադմին, ու հանկարծ համացանցում հայտնվում է նյութ,որտեղ Նոր Նորքի պաշտոնական էջից հայտնվում է Զզվելի ա բառը արտահայտող քոմենթը և դառնում համացանցի հիթ:Սա սադրանք է՝ միտված հաստիքի յուրացմանը:

Բայց և այնպես, չեմ կարող շնորհակալություն չհայտնել քաղաքապետարանի իմ գործընկերներին, մասնավորապես՝ Հակոբ Կարապետյանին, այս մեկ տարվա ընթացքում կատարած համատեղ աշխատանքը արդյունավետ դարձնելու, յուրաքանչյուր գործին փոխըմբռնումներով մոտեցում ցուցաբերելու համար։ Շնորհակալ եմ նաև հաստիքի խնդրին խորքային վերլուծություն և օբյեկտիվ լուծում տալու համար։
Հանդես եմ գալու նաև մամլո ասուլիսով,նախապես օրը և ժամը կտեղեկացնեմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով