Սերժ Սարգսյանի շախը

Սերժ Սարգսյանի այցը  Զագրեբ լուրջ մարտահրավեր է ՀՀ նոր իշխանությանը:

Հայաստանիանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Զագրեբ (Խորվաթիայի Հանրապետություն), որտեղ կմասնակցի նոյեմբերի 19-21-ը կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սերժ Սարգսյանը ելույթ կունենա համագումարում և նույն օրը՝ նոյեմբերի 20-ին, կմասնակցի նաև երեկոյան կայանալիք ԵԺԿ գագաթնաժողովին: ՀՀԿ նախագահի այցի շրջանակներում նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ քույր-կուսակցությունների պատվիրակությունների հետ:

Արդեն իսկ համացանցը հեղեղված է զանազան մեկնաբանություններով, որոնց հիմնական իմաստը հետևյալն է՝ հա ի՞նչ անենք, այդ ի՞նչ մի մեծ բան է որ, գնում է մի երկու դեկլարատիվ պարբերություն ասի ու հետ գա, թող հակահեղափոխականներն իրենց լավ չզգան: Այստեղ թույլ տվեք մի փոքր տեղեկատվական շեղում հատուկ թավիշածին հու-հու-դմփ զանգվածի համար, որը չի կարողանում տարբերակել Իջևանում խոզ խանձելը ԵԺԿ համագումարում ելույթ ունենալուց:

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը դա աջ-կենտրոնամետ համաեվրոպական կուսակցություն է, որը հիմնադրվել է 1976 թվականին: Հանդիսանում է Եվրոպայի ամենախոշոր կուսակցություններից մեկը, ներկայացված է Եվրամիության բոլոր քաղաքական ինստիտուտներում, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կուսակցությունը ունի 73 կոլեկտիվ անդամ և 39 երկրների ազգային անդամ-կուսակցություններ: ԵԺԿ-ն իր կազմում միավորում է 16 Եվրամիության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարներին, ինչպես նաև 6 պետությունների կառավարությունների ղեկավարներին, որոնք ԵՄ կազմում չեն, Եվրոպական հանձնաժողովի 13 անդամ (այդ թվում՝ հանձնաժողովի նախագահին), Եվրոպական խորհրդի և Եվրապարլամենտի նախագահներին, Եվրապարլամենտի ամենախոշոր ֆրակցիան, որը կազմված է 265 անդամներից: Հուսանք, որ այսքանից հետո այլևս չեք հարցնի, թե սա ի՞նչ մի մեծ բան է, որ:

Այսքանով արժեզրկվում են ներկա իշխանության Սերժ Սարգսյանի մեծ քաղաքականությունից դուրս մղված և մերժված լինելու մասին հայտարարությունները և առավել ևս բոլոր մնացած անհեթեթ մեղադրանքները: Ակնհայտ է, որ եթե լիներ գետ մեկ կասկած, որ այդ մեղադրանքները հիմնավոր են, ապա Սերժ Սարգսյանին հնարավորություն չէր տրվի այդպիսի լուրջ համաեվրոպական հարթակում ելույթ ունենալ:

Սա առավել ուշագրավ է ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ վերջերս տեղի ունեցած հանդիպման ֆոնի վրա: Կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի ելույթը լինելու է առարկայական: Կարելի է անգամ ակնկալել, որ սա այն խոսքի նախերգանքն է լինելու, որին այդքան սպասում է հայ ժողովուրդը: Այս իրադարձությունը պետք է ընդունենք որպես շատ լուրջ ազդակ Հայաստանի նոր իշխանությունների համար, որոնց, որքան հասկանում ենք, նույնիսկ չեն հրավիրել: Հենց սրանով է պայմանավորված այն ջանասիրությունը, որով բոլոր մերձիշխանական օղակներում փորձեր են կատարվում հեղինակազրկել այս լրջագույն համաժողովը, դրանով նպատակ հետապնդելով անկարևոր դարձնել Սերժ Սարգսյանի կայանալիք ելույքը:

Դե ի՞նչ արած, իրենց միայն դա է մնում, քանի որ իրականությունը իրենց համար այնքան էլ հուսադրող չէ եթե հաշվի առնենք միմյանց հաջորդող երկու քաղաքական ապտակ երկու կարևորագույն ճակատներից՝ ԱՄՆ դեսպանից և եվրոպական խոշորագույն քաղաքական կառույցներին մեկից: Ճիշտ է, ոմանք կարող են ասել, որ դեռ կա Ռուսաստանը, որն այս պահի դրությամբ դեռ հասկանալի չէ, թե ինչին է սպասում, սակայն դա էլ կլինի, տիկնայք և պարոնայք: Տրամաբանությունը հուշում է, որ մոտ ապագայում կտեսնենք նաև Ռուսաստանի դիրքորոշման հստակեցում:

Սա դեռ սկիզբն է կեղծ և հակահայկական օրակարգով իշխանության հասած քաղաքական ուժի շատ արագ և նույնքան աղմկահարույց գահավիժման:

Նատալյա Սաղիյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով