Արայիկ Հարությունյանինն ու նրա թիմինը՝ Հելոուինը և ոչ թե ազգային տոները

Загрузка...

Մենք ունենք բազմաթիվ գեղեցիկ ազգային-եկեղեցական տոներ՝ Սուրբ Ծնունդ, Ջրօրհնեք, Սուրբ Սարգիս, Սուրբ Հակոբ, Տյառնըդառաջ, Բարեկենդան, Մեծ Պահք, Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձման տոն՝ Ջանգյուլում, Վարդավառ, Խաղողօրհնեք, Խաչվերաց: Այս տոների նկատմամբ մեր հայ ժողովուրդը դարեր շարունակ ցուցաբերել է իր ակնածական վերաբերմունքը` քրիստոնեական տոները համեմելով ազգային-ժողովրդական ավանդությամբ:

Խորհրդային հակաեկեղեցական աթեիզմի տարիներին այդ ավանդույթներից շատերը մոռացվեցին: Ավելի քան 15 տարի  Հայաստանի դպրոցներում դասավանդվում էր «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որն ի թիվս այլ գիտելիքների՝ մեր դպրոցական սերնդին էր փոխանցում նաև այս ազգային-եկեղեցական տոների մասին գիտելիքները:

Ցավոք, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցներից հանեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, միաժամանակ արտոնելով սատանիստական տարրեր պարունակող համերգների և այլ միջոցառումների իրականացումը: Իսկ հենց երեկ՝ հոկտեմբերի 31-ին, Հելոուինի կապակցությամբ հայաստանի մայրաքաղաքում խոշոր միջոցառումներ են կազմակերպվում:

Հելոուինը (Halloween, All Hallows’ Eve) Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում սկիզբ առած տոն է, որի հիմքում Իռլանդիայի և Շոտլանդիայի ազգերի հին ավանդույթներն են։ Այսօր սակայն Հելոուինն իր քարոզչության և դարավոր ավանդույթների շնորհիվ և գլոբալացման հետևանքով արդեն դարձել է հետաքրքիր կոմերցիոն ժամանց կազմակերպելու տեսակ, որը նաև արմատներ է գցում մեր պետության և հավատալիքների մեջ:

Շատերի համար սա պարզապես առիթ է, որպեսզի ընկերներով հավաքվեն ու հետաքրքիր ժամանակ անցկացնեն, սակայն նույնիսկ եթե այն նշելու մեջ կրոնական տարրեր չկան, միևնույն է, ենթագիտակցորեն՝ այդ ողջ քարոզարշավը շարունակում է առաջ գնալ:

Այսինքն Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով մեր դպրոցականներն այլևս չեն ծանոթանա մեր ազգային-եկեղեցական ավանդությունների և տոների հետ: Արայիկ Հարությունյանը խեղդում է «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայի միջոցով վերածնվող մեր ժողովրդական տոները, որոնք դեռ նոր-նոր էին սկսում տարածվել, ու տեղ է ազատում օտարական ավանդույթների համար:

Արայիկ Հարությունյանինն ու նրա թիմինը՝ արդեն իսկ արմատներ գցած, տարածված, կոմերցիոն երանգներ ստացած Հելոուինն է և ոչ թե մերը՝ ազգայինը:

Ի՞նչի համար ենք մենք հայեր, ի՞նչով ենք ներկայանում աշխարհին, ի՞նչով ենք տարբերվում մյուսներից, ո՞րն է մեր ապրելու իրավունքն այս երկրագնդի վրա:

Ի՞նչպես, ի՞նչու և ի՞նչ իրավունքով մենք պիտի ապրենք ու արարենք, եթե մեր երկրում մերը պահելու, բարձրացնելու և քարոզելու իրավունքը չունենք:

Ֆոտոլրագրող` Հայկ Կիսեբլյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...