ԱԺ հերթական հանցավոր անգործության մասին

Իրավաբան  Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԺ հերթական հանցավոր անգործության մասին

Մամուլում երկար քննարկվեց իմքայլականների սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նիստերին չմասնակցելու, բայց մնացյալ բոլոր արտոնություններից օգտվելու վերաբերյալ հարցը։ Ոչ վաղ անցյալում էլ անկախացած պատգամավոր Արման Բաբաջանյանը նախազգուշական «քսիֆ» ուղարկեց Վահե Գրիգորյանին, նշելով, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը իր լիազորությունների դադարեցման հարցն է դիտարկում։

Այս ամբողջ բոլոլայի մեջ կարծես միտումնավոր մոռացության է մատնվում այն փաստը, որ Սահմանադրության ու օրենքների պահպանումն ու կիրառումը պետական մարմինների, այս պարագայում ԱԺ-ի պարտականությունն է, այլ ոչ թե իրավունքը։ Կարծես թե մամուլում բավարար համոզվածությամբ ներկայացվեց Վահե Գրիգորյանի կողմից էական կարգապահական խախտման հիմնավորվածությունը, բայց ԱԺ-ն չգիտես ինչու դեռ լուռ է և շրունակում է հանցավոր անգործությունը։

Ակնհայտ էական կարգապահական խախտման առկայության պարագայում լիազորությունների դադարեցման վերաբերյալ դիմումը ներկայացնելը Ազգային ժողովի պարտականությունն է։

Չմոռանանք նաև, որ Վահե Գրիգորյանն ինքը հրապարակային կերպով հաստատել է այն հանգամանքը, որ չի մասնակցում ՍԴ նիստերին, ուստի Ազգային ժողովը պարտավոր է ՀՀ Սահմանադրության 164-րդ, 168-րդ և 169-րդ հոդվածների հիման վրա դիմել Սահմանադրական դատարան՝ նրա լիազորությունները դադարեցնելու դիմումով։

Կշարունակի ԱԺ-ն իր հանցավոր անգործությունը թե ոչ, ցույց կտա ժամանակը, բայց աչք փակել չի կարելի այն հանգամանքի վրա, որ ցանկացած հանցավոր անգործություն նույնպես վաղ թե ուշ արժանանալու է համապատասխան իրավական հետևանքներ առաջացնող գնահատականի։

«Նուբար Աֆեյանի ընկերության արտադրած պատվաստանյութն անվանել է ՄԱՀ՝ վստահեցնելով, որ պատվաստումներից հետո ժամանակի ընթացքում մարդկանց մոտ առաջանալու են քաղցկեղային հիվանդություններ».Վահե Աղաջանյան

03.07.2020

Գլենդելում Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնող հանրահավաքին 10 մարդ է մասնակցել

29.06.2020

«Դանիելին ստորացրած յուրաքանչյուր թասիբով գյումրեցի այսօրվանից կարող է ՎԵՏՕ-ի գրասենյակից վերցնել մեկ շիշ կոնյակ».Նարեկ Մալյան

29.06.2020

ՀՀԿ-ն մտնում է քաղաքական ակտիվության նոր փուլ

03.07.2020

Ինչու՞ եք զարմացած։ Չէ՞ որ այս այլասերվածները գտնվում են ձեր սիրելի ու պաշտելի Վոժդի անմիջական հովանու ներքո

01.07.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով