«Մարտի են գնում երիտասարդները».Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մարտի են գնում երիտասարդները

Հիացած եմ մեր այսօրվա երիտասարդներով, անկուսակցական, դաշնակցական, հանրապետական, այլ կուսակցությունների, բոլոր էն ջահելներով, որ էս օրերին գրագետ, խելացի, քաղաքականապես հասուն, հայասեր ու հայաստանասեր, մեր խոսքի, լեզվի, եկեղեցու եւ համամարդկային արժեքների պահպանման համար մարտի են կանգնել, սկզբունքային, գրագետ, սիրուն եւ շատ լավ դաստիարակություն ստացած այս երիտասարդներով։
Այո, դուք եք մեր երկրի աղը, համն ու հոտը, դուք եք ներկան ու ապագան, տղաներ եւ աղջիկներ ջան, պատրաստ եմ կանգնել ձեր կողքին, ձեզնից յուրաքանչյուրի հետ ես կգնամ մարտի, դուք եք ճիշտը եւ մեծագույն հիացմունքս ու հարգանքս ՝ ձեզ․․․․

Համբուրում եմ յուրաքանչյուրիդ ճակատը եւ օրհնում․․․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով