Daily Archives: 28.10.2019

«Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք».Լիլիթ Հովակիմյան

Չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք, իսկ սևերի և սպիտակների կիսելու ունե՞նք Հոկտեմբերի 26-ին, Վանաձորում, քաղաքի օրը նշելու տոնակատարությունների ընթացքում ելույթ ունեցող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Մենք չունենք քուչա առ քուչա կիսելու հայրենիք»: Միանշանակ ողջունելի հայտարարություն է և ընդունելի, սակայն արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի օրոք են Հայաստանում առաջ գալիս մի շարք քայքայիչ… Կարդալ ավելին »

«Նիկոլը ավելի ու ավելի է մասնագիտանում կապիկների հարցում».Մարգարիտ Եսայան

Մի անգամ, նախորդ խորհրդարանում ելույթի ժամանակ պատգամավոր Նիկոլը կապիկների մոլորակի մասին նիկոլավարի ինչ-որ բաներ էր ասում, հաջորդ ելույթն իմն էր, եւ երբ սկսեցի խոսել, ինչ-որ մեկը տեղից ասաց՝ դու էլ կապիկներից խոսի։ Հա, չմոռանամ ասել, որ էդ ժամանակներում գրեթե բոլորը անթաքույց շողոքորթում էին Նիկոլին, որից նաեւ այն ժամանակ ես սրտխառնոց ունեի։Շարունակեմ, հա, ուրեմն, ես այդ… Կարդալ ավելին »

Արցախի նախագահը պարգևատրել է Համահայկական խաղերի կազմակերպմանն ու անցկացմանն ակտիվ մասնակցած անձանց

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման գործում ակտիվ մասնակցություն ցուցաբերած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողություն: Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով  «Վաչագան Բարեպաշտ» մեդալով պարգևատրվել են Համահայկական ամառային 7-րդ խաղերի մշակութային ծրագրի հեղինակ, գլխավոր ռեժիսոր Ռուբեն Հովհաննիսյանը, Ստեփանակերտի գրասենյակի պատասխանատու Վարդան Բալայանը: «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվել են՝ Համահայկական… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի վարչապետին՝ Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Բաբիշին՝ երկրի Ազգային տոնի առթիվ: Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Ձերդ Գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Չեխիայի Հանրապետության ազգային տոնի՝ Պետականության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և առաջընթաց բարեկամ չեխ ժողովրդին։ Այս տարի հոբելյանական… Կարդալ ավելին »

ՔԿՀ վարչակազմը որոշել է դատարան չներկայացնել Հունանյանին վաղաժամկետ ազատելու հարցը

Քրեակատարողական ծառայությունը ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ 2019 թվականի սեպտեմբերի 19-ին ներկայացրել է բացասական զեկույց: 2019 թվականի հոկտեմբերի 23-ին Պրոբացիայի ծառայությունը ևս ներկայացրել է բացասական զեկույց: Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաշվի առնելով 2 ծառայությունների ներկայացրած զեկույցների բացասական լինելու հանգամանքը՝ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը 2019… Կարդալ ավելին »

ՄԻԵԴ-ն ստացել է Ռոբերտ Քոչարյանի դիմումները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ստացել և գրանցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները, որոնք վերաբերում են նրա կալանավորման գործընթացում թույլատրված կոնվենցիոն իրավունքի խախտումներին։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ ՄԻԵԴ քարտուղարությունից Փաստաբանական թիմին հայտնել են, որ դիմումներն ստացվել են հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 18-ին, և դատարանը քննության կառնի դրանք առաջին իսկ հնարավորության… Կարդալ ավելին »

Զորամասն ինքնակամ լքած զինվորը գտնվել է

ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը «Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն, արկածներն ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ արդեն 9 օր է, ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկն ինքնակամ լքել էր զորամասը… Կարդալ ավելին »

Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրվեց

ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-ի 1-ին մասով (իշխանության յուրացում) եւ ՀՀ ՔՕ 314 հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք): 168.am-ի հետ զրույցում հաստատել  է ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանը: Նրա խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՄԻԱՅՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

Սահմանադրական նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մոլուցքը դարձել է մի իրական գլխացաավանք մեր կառավարության համար: Հրայր Թովմասյանը և նրա ընտանիքի անդամները, նրա մերձավորները այսօր գտնվում են հետապնդման ստոր գործընթացի մեջ: Թովմասյանի դեմ կոմպրոմատ հավաքելը՝ դատական համակարգը հսկողության տակ պահելու նպատակով, կառավարության զվարճալի մարտավարությունն է: Այսօրվա կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ, քանի որ ոչ… Կարդալ ավելին »