ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ, ԻՍԿ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃԸ ՄԻԱՅՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ Է

Սահմանադրական նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնից հեռացնելու մոլուցքը դարձել է մի իրական գլխացաավանք մեր կառավարության համար: Հրայր Թովմասյանը և նրա ընտանիքի անդամները, նրա մերձավորները այսօր գտնվում են հետապնդման ստոր գործընթացի մեջ: Թովմասյանի դեմ կոմպրոմատ հավաքելը՝ դատական համակարգը հսկողության տակ պահելու նպատակով, կառավարության զվարճալի մարտավարությունն է: Այսօրվա կառավարությունը ոչ մի կերպ չի կարողանում հանգստանալ, քանի որ ոչ մի թերություն չի կարողանում գտնել Հ.Թովմասյանի աշխատած տարիների մեջ:

Փոխարենը նորից հարցաքննվում է վաստակաշատ բժիշկ Արա Բաբլոյանը, անբիծ ճանապարհ անցած նախկին ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: ԵՎ գիտե՞ք ինչու է այս ամենն արվում, պողոսներ: Այս ամենը նախագծված պլանի հակառակ կողմն է: Կառավարությունում գաղտնի բարձրացնում են նախարարների և փոխնախարարների աշխատավարձերը, ամեն ամիս գաղտնի պարգևավճարներ են բաժանում, ըստ օդում կախված լուրերի՝ բարձրացնում են մարզպետների և փոխմարզպետների աշխատավարձերը՝ մեկնաբանելով, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Հայաստանի պետական պարտքը օր-օրի բարձրանում է, գործուղումների շքերթը մեծանում է, ավելանում են թանկարժեք ծառայողական մեքենաները: Պողոսներ, 2020 թ.-ի բյուջեի քննարկմանը պարզվում է, որ բյուջեն 4,9 տոկոս աճ կունենա: Այսինքն այս ամենը միֆ էր, փուչիկ, որը վաղուց արդեն բոլոր ադեկվատ մարդկանց աչքերում պայթելէ: Պողոսներ, փաստորեն տնտեսական աճը միայն չինովնիկների համար էր: Լեգենդար տատիկ-պապիկների «նիսյաները» մնացել են, կարմիր գծերը մնացել են, արագաչափերը մնացել են, գազի ներտնային սակագինը էժանանալու փոխարեն մի բան էլ թանկացել է: «Տնտեսական հեղափոխություն» կոչվածը գնալով ավելի մեծ անկում է ապրում: Մտածեք, հարգելի պողոսներ և ոչ պողոսներ, մտածեք ու վերլուծեք:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Պարացելսուս ՀԿ-ի նախագահ  Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով