Զորամասն ինքնակամ լքած զինվորը գտնվել է

ՌՈ աշխատակիցները գտան զորամասն ինքնակամ լքած զինվորին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ  Արծրուն Հովհաննիսյանը

«Մոլորյալը գտնվեց։ Փաստորեն, արկածներն ավելի խայտաբղետ էին։ Այլ մանրամասները երևի հետո»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ արդեն 9 օր է, ինչ Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներից մեկն ինքնակամ լքել էր զորամասը և նրանից տեղեկություն չկար:

Ժամկետային զինծառայողի ազգականը հայտնել էր. «Արդեն 9 ամսվա ծառայող էր մեր տղան, երբևէ որևէ դժգոհություն չի ունեցել ծառայությունից»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով