Daily Archives: 15.10.2019

Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. Նա կհեռացվի նաև համալարանի՞ց. «Փաստ»

««Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանը հեռացվել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնից: Համալսարանի մեր աղբյուրի պնդմամբ, Ֆ. Թոխյանին աշխատանքից ազատելու հիմք են հանդիսացել ուսանողների բողոքները, դասերից պարբերաբար բացակայելու հանգամանքը, ինչպես նաեւ մի քանի այլ գործոններ, որոնք հրապարակման ենթակա չենք համարում: Նրա փոխարեն ամբիոնի վարիչ է ընտրվել… Կարդալ ավելին »

«Սա մի աստիճան նորություն է». ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց. «Ժողովուրդ»

«Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը: «Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետեւյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր… Կարդալ ավելին »

Ախպոր ախպերներն էլ չեն օգնի. Ի՞նչ եղավ, որ հանկարծ փոխվեց Փաշինյանի կարծիքը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տնտեսական քաղաքականությունը կարծես կամաց-կամաց վերադառնում է իրականություն։ Օրերս Արագածոտնի մարզում ընթացող ներդրումային բիզնես համաժողովում նա հայտարարեց, թե Հայաստանում ընդդիմադիր եւ իշխանամետ գործարարների բաժանում չկա, ապա հավելեց. «Գործարարների շրջանում մենք ընդհանրապես չունենք թշնամիներ, բոլոր գործարարներին համարում ենք մեր դաշնակիցը»։ Նախ` այս հայտարարությունից հետո անմիջապես հարց է առաջանում՝ միայն գործարարների՞ շրջանում… Կարդալ ավելին »

Ինչպես են քվեարկել ՍԴ անդամները Հրայր Թովմասյանի հարցով քննարկմանը. Եղել է միայն մեկ դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ իշխանությունը շունչը պահած սպասում է` Սահմանադրական դատարանը վարույթ կվերցնի՞ ԱԺ դիմումը՝ Հրայր Թովմասյանին հեռացնելու պահանջով, թե՞ ոչ։ 2 տարբերակն էլ հնարավոր էր․ ՍԴ-ն 7-օրյա ժամկետում պետք է որոշեր՝ մերժո՞ւմ է դիմումը, թե՞ ընդունում վարույթ եւ քննություն սկսում։ Վարույթ կարող էին չընդունել, եթե որոշեին, որ «գործն» անհիմն է,… Կարդալ ավելին »

Ստամբուլյան կոնվենցիան շուտով նորից կքննարկվի. փակ հանդիպում է եղել. ինչ է կատարվում «Իմ քայլի» ներսում. «Փաստ»

«Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ գործընթացները նոր փուլ են թեւակոխում։ «Փաստ» թերթի տեղեկություններով, չնայած իշխանությունները հայտարարել են, որ ԱԺ այս նստաշրջանում հարցը չի քննարկվի, սակայն այս ուղղությամբ գործընթացների դադար անցած ամիսների ընթացքում չի եղել։ Տեղեկությունների համաձայն, հարցն այս ամիսների ընթացքում եղել է արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, եւ դրա հետ կապված մի քանի լուրջ քննարկումներ են տեղի ունեցել՝… Կարդալ ավելին »

Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն ևս անհիմն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթացի հետ։ Հիշեցնենք, որ Բաբաջանյանի կարծիքով՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով»։ Իսկ հիմքում այն փաստն է դրված,… Կարդալ ավելին »

Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. նրա հետ մրցակցում է Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո պարողը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում: «Նմանատիպ կառույց ունենալու գաղափար, ի դեպ, նախորդ իշխանությունները նույնպես ունեցել են, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է այն: Տեւական ժամանակ է՝ նախարարության ներսում քննարկվում է,… Կարդալ ավելին »

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Արին Բերդի 2-րդ նրբանցքի սեփական տները, 11։00-17։00 Աբովյան փ. 11, 13 շենքերը, Սայաթ-Նովա պող. 6 շենքը և հարակից ոչ բնակիչ-բանորդները, Հ.Քոչար փ. 22 շենքը, Նորաշեն թաղ. 18, 19, 20, 21… Կարդալ ավելին »