«Սա մի աստիճան նորություն է». ՀՅԴ-ն իր գործունեությունը սկսում է Արցախի՞ց. «Ժողովուրդ»

«Հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում մեկնարկեց «Համագործակցություն հանուն արդարության եւ խաղաղության» խորագրով Արցախի բարեկամների համաժողովի բացման արարողությունը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համաժողովին ներկա են եղել ՀՅԴ Բյուրոյի եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը Արցախի դաշնակցականներից փորձեց պարզել հետեւյալ հարցը՝ որքանով են հավաստի տեղեկությունները այն մասին, որ ՀՅԴ-ն այժմ իր հիմնական գործունեությունը սկսում է Արցախից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Սա մի աստիճան նորություն է, այսինքն` այս ուղղությամբ եւս աշխատանք է տարվում համախմբելու իմաստով»,- ասաց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արմեն Սարգսյանը:

Անդրադառնալով Արցախի հերոս Վիտալի Բլասանայանի` ՀՀ իշխանությունների հասցեին արած հայտարարությանը` դաշնակցական Ա. Սարգսյանն ասել է` ովքեր փորձեն նույն պատմական Հայաստանի երկու մասերի միջեւ սեպ խրել, ժամանակից շուտ կնքելու են իրենց քաղաքական մահը:

Հիշեցնենք՝ ՀՅԴ ակտիվանալու մասին լուրերն առաջինը չեն, մինչ այս էլ նրանք ակտիվ քաղաքական աշուն էին խոստանում, ինչին ի դեպ «Ժողովորդ» օրաթերթն անդրադարձել է: Բայց մինչ օրս որեւէ տեղաշարժ չկար»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով