Daily Archives: 15.10.2019

Ի՞նչ են խոսել Փաշինյանը և Ալիևն Աշխաբադում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ի՞նչ են խոսել Ղարաբաղի մասին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում։ Ձեւաչափը հետաքրքիր էր` ճաշի շուրջ, 2 ժամ, եւ ոչ մի մանրամասն՝ հարցրինք վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին։ «Ինչո՞ւ պետք է մանրամասների մասին եւս ասվի՝ 2 պետության ղեկավարներ խոսում են Ղարաբաղի մասին․ ուզում եք բոլոր մանրամասներն իմանա՞ք»: Չէ, բոլորը չէ` մոտավոր կարկասը: «Այն, ինչ… Կարդալ ավելին »

Փաշինյանը չի կտրի ճյուղը, որի վրա նստած է․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Գործադիրի կողմից հաստատված ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից տեղեկանում ենք, որ սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու համար 2020 թվականի առաջին եռամսյակում նախատեսվում է կառավարության կողմից ստեղծել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կքննարկի սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու հարցը և կներկայացնի սահմանադրական փոփոխությունների նախագիծ: Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության համաձայն, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը պետք է… Կարդալ ավելին »

Մարդն ի՞նչ հույսով պետք է իր գումարները ներդնի տնտեսության մեջ. «168 ժամ»

«168 Ժամ»-ը գրում է. «Աղքատության հաղթահարման միջոցը մարդկանց քաջալերելն է, որպեսզի զրոյից ստեղծեն բիզնես և ոտքի կանգնեն»,- «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համաժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի ասածը, իհարկե, նոր բան չէ: Ըստ էության, այդ գաղափարախոսությամբ էլ կառավարությունն առաջնորդվում է իշխանափոխությունից հետո: Այլ խնդիր է, թե դա մինչև հիմա ի՞նչ արդյունք է տվել: Իրականությունն այն է,… Կարդալ ավելին »

Նախկին համայնքապետը դատի է տվել Արարատի մարզպետին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նորաշենի նախկին համայնքապետ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի, ով արձակուրդում գտնվող Գրիգորյանին ազատել էր աշխատանքից՝ ավագանու նիստեր չհրավիրելու հիմքով։ Նա հրամանի մասին իմացել էր համայնքապետարանի պահակից։ Փաստաբան Ամրամ Մակինյանը կարծում է՝ քանի որ դատարանը հայցը վարույթ է ընդունել, նա պետք է վերականգնվի պաշտոնում»: Նյութն ամբողջությամբ կարդացեք… Կարդալ ավելին »

Հանուն ճշմարտության․ վարչապետի տիկնոջ գրառման հետքերով․ 168.am

168.am-ը գրում է․ «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մամուլի դեմ ուղղված հերթական գրառումն է կատարել, որում մասնավորապես ասվում է. «Լրատվամիջոցները փորձում են հերթական անբարոյական սուտը փաթաթել իմ անվան շուրջ. իբր ես Ժնև մեկնել եմ կառավարական ինքնաթիռով: Այս առիթով պատմեմ Ժնևում Կաթողիկոսի և իմ զրույցից մեկ հատված։ Երբ արդեն պատրաստվում էինք Երևան վերադառնալ միևնույն՝ Ժնև-Մոսկվա-Երևան չվերթով, նրան… Կարդալ ավելին »

Իշխանությունների հերթական պարտությունը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Սահմանադրական դատարանը հերթական ապտակը հասցրեց իշխանություններին, որը հույս ուներ, թե իր կիսատ-պռատ, անհեթեթ հիմնավորումներով դիմումը կարող է հաջողություն ունենալ, եւ Սահմանադրական դատարանը «կհանձնի» Հրայր Թովմասյանին։ Սա նաեւ այն մասին է խոսում, որ Վենետիկի հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ անցած շաբաթ կայացած «քաղաքական առեւտուրը» եւս որեւէ արդյունք չեն ունենալու։ Եվ որքան էլ որ… Կարդալ ավելին »

Մայրենին և պատմությունն այլևս պետք չեն․ նախարարության որոշումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: Համենայնդեպս, սա է նախատեսում ԿԳՄՍ մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրինագիծը, որը շուտով հանրային քննարկման կներկայացվի: Խնդիրն այն է, որ ավելի քան… Կարդալ ավելին »

«Պոպուլիզմը և սուտը էլ ոնց է լինում ասեք իմանանք».Վահան Բաբայան

1 մայիսի 2018 Նիկոլ Փաշինյանի ելույթից: Հիշու՞մ եք «Սփյուռքի հազարավոր գործարարներ շունչները պահած սպասում են Հայաստանում տեղի ունեցող պրոցեսների հանգուցալուծմանը և որևէ կասկած չունեմ, որ ժողովրդի թեկնածուի վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են հոսելու դեպի Հայաստան, տասնյակ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու, միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան»։ Կամ էս խոսքերը «Հայաստանը պետք է ջնջի իր երեսին… Կարդալ ավելին »

Մեղադրանք է առաջադրվել՝ «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Հայելի» ակումբի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից, մեղադրանք է առաջադրվել 4 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք ձվերով… Կարդալ ավելին »