Հրայր Թովմասյանի դեմ իշխանությունների պլան Բ-ն ևս անհիմն է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետեւանքներ չառաջացնող գործընթացի հետ։

Հիշեցնենք, որ Բաբաջանյանի կարծիքով՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով»։ Իսկ հիմքում այն փաստն է դրված, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ է հեռացել, որպեսզի Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ, մինչեւ Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005 թվականինը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այդ դեպքում ՍԴ նախագահն ընտրվում էր ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչեւ 65 տարեկան դառնալը: Մինչդեռ իրավապահներն ասում են, որ Գագիկ Հարությունյանը ոչ թե ստիպողաբար է հեռացել պաշտոնից, որ մեկնաբանվի, թե Հրայր Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահությունը, այլ՝ կամովին։

Իսկ եթե նույնիսկ խախտում եղել է, ապա դա արել է ԱԺ նախագահը՝ չդադարեցնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները, որը մի քանի օր ե՛ւ պատգամավոր է եղել, ե՛ւ ՍԴ դատավոր»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով