Նախկին փոխնախարարը պաշտոնի ակնկալիք ունի. նրա հետ մրցակցում է Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո պարողը. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Իրատեսի» նախորդ համարներում գրել ենք, որ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կազմում գտնվող որոշ վարչություններ ու բաժիններ կարող են միավորվել ստեղծվելիք Հուշարձաների պահպանության կոմիտեում:

«Նմանատիպ կառույց ունենալու գաղափար, ի դեպ, նախորդ իշխանությունները նույնպես ունեցել են, բայց ամեն անգամ ինչ-ինչ պատճառներով ձգձգվել է այն: Տեւական ժամանակ է՝ նախարարության ներսում քննարկվում է, թե ով կարող է կոմիտեի տնօրեն լինել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման ակնկալիքներ ունի նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:

Հենց նա էր, որ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանի հետ ֆլամենկո էր պարում»,- ասաց մեր զրուցակիցը: Թեեւ արդեն ավելի ցածր «ստատուսով», բայց կոմիտեի տնօրենի աթոռը զբաղեցնելուց չի հրաժարվի նաեւ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Նա մեծ հույսեր ունի ու գրեթե համոզված է, որ հենց ինքն է նշանակվելու։ Նախարարությունում, սակայն, շրջանառվում է բոլորովին այլ մարդու՝ նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդական Արթուր Հովսեփյանի անունը»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով