Փաշինյանի ԱՄՆ-ից վերադարձը ևս 330 հազար դոլար է արժեցել․ Politik.am

Երեկ պարզեցինք, որ Փաշինյանը ԱՄՆ-ից վերադարձել է նույն գերթանկարժեք մասնավոր ինքնաթիռով։ Politik.am-ը հարցում էր ուղարկել կառավարություն պարզելու համար, թե ի վերջո որքան է պետության համար արժեցել վարչապետի ԱՄՆ-այցը, սակայն կառավարության մամուլի բաժնից ստացած պատասխանը կրկնում է վարչապետի մամուլի խոսնակի հրապարակած թիվը՝ 165 մլն դրամ, իսկ կեցության ծախսերի մասին դեռ տվյալներ հայտնի չեն։

Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ վարչապետի վերադարձը ևս արժեցել է 330 հազար դոլար, պարզապես այս անգամ վճարումը չի արվել պետության հաշվին։  Պետության հաշվին չի եղել նաև Փաշինյանի այցից առաջ ԱՄՆ մեկնած տասնյակ մասնագետների ծախսը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փորձեցինք վարչապետի խոսնակից ճշտել, արդյո՞ք նոր իշխանություններն էլ օգտվում են օլիգրախների ծառայություններից և նրանց որպես սեփական դրամապանակ  են օգտագործում, սակայն մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով