Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել,առաջին հերթին որպես ազատագրող մեծ եղբայր և բարեկամ

Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել,առաջին հերթին որպես ազատագրող մեծ եղբայր և բարեկամ:

Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել որպես եվրոպական ուժ. մեզ համար Արևելք-Արևմուտք ընտրության հարց չկա. այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նման թույլ,անգրագետ և անիմաստ մեկնաբանություն իրեն թույլ չեր տա նույնիսկ ԱԳՆ-ի վերջին ռանգի ռեֆերենտ աշխատող որևէ մի նորաթուխ դիվանագետ:

Ռուսաստանը մեր տարածաշրջան է եկել Երևանի ազատագրումով պարսից շահից 1827-1828թթ:Եթե չլիներ գեներալ Պասկևիչի և Երմոլովի բանակը Երևանը երևի դեռ պարսիկների տիրապետության տակ կլիներ:Եվրոպական ուժերն էլ իրենց նավերով այդպես էլ չեկան մեզ օգնելու,որ ազատվենք թուրքի ու պարսիկի լծից:

Ինչ վերաբերվում է Ռուսաստանի եվրոպական ուժ լինելու այս աբսուրդին,կրկին հիշեցնել է երևի պետք Նիկոլին,որ այդ եվրոպական ուժը ինքը իր դեմ՞ է արդեն քանի տարի սանկցիաներ կիրառում ,այդ թվում սարսափելի տնտեսական:
Մնացյալը էլ չասեմ…

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ  Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով