Մանիպուլիացիաների վարպետը մեր բանակի կերակրացանկի բազմազանությունը ի ցույց դնելով, իրեն հոգեհարազատ մեթոդով փորձում է խաբել և մոլորեցնել մարդկանց

Հայտնի հետախույզ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Մանիպուլիացիաների վարպետը մեր բանակի կերակրացանկի բազմազանությունը ի ցույց դնելով, իրեն հոգեհարազատ մեթոդով փորձում է խաբել և մոլորեցնել մարդկանց, մոռանալով, որ ժողովուրդը լավ գիտի, որ բանակը և երկրի պաշտպանությունը բորշով, քաբաբ-խորովածով չէ, այլ զենքով, զինտեխնիկայով: Իսկ ինչ է անում իրականում, կուլիսներում: Ուրեմն. Հայաստանի Հանրապետության 2020թ. ընդհանուր պետական բյուջեն նախատեսվում է ավելացնել 14%-ով, բացառությամբ ռազմական բյուջեի, Նիկոլի ռեժիմը փաստացի դեմ է, որպեսզի այդ ընդհանուր 14%-ի աճը վերաբերվի նաև պաշտպանական ծախսերին, մեր ռազմական բյուջեին, քանի որ բյուջեի նախագծում նույն համաչափությամբ չի ավելացվում ռազամական բյուջեն:

ԵՎ սա այն իրավիճակում, երբ մի կողմից Նախիջևանի ռազմական ուժերն են Թուքիայի աջակցությամբ ինտենսիվորեն զինվում, այդ թվում համալրվելով մինչև 150- 200 կմ հեռահարության հրթիռակոծման զինտեխնիկայով, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանի 2020թ պետական բյուջեի նախագծում ընդհանուր պաշտպանական բյուջեն ավելացվում է 20,9%-ով, ռազմական բյուջեն հասցրել են արդեն 2,267 մլրդ ԱՄՆ դոլարի, որից կոնկրետ՝ 945 մլն դոլարով վերազինվում են: Ռազմական հակամարտությունների ելքի որոշման մեջ, գաղտիք չէ, որ առանցքային դերակատարում ապահովող գործոններից մեկը ռազմական բյուջեի ծավալներն են և սպառազինության տեմպերը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այսօր առավել քան երբևէ մենք կանգնած ենք լայնածավալ ռազմական գործողությունների շեմին, քանի որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը՝ իր ապազգային քաղաքականությամբ պարարտ հող է ստեղծում ագրեսոր ադրբեջանի նկրտումների համար, վերջինս արդեն հստակ հանդես է գալիս ռազմական ագրեսիայի սպառնալիքներով, ընդ որում ոչ միայն Ացախի այլև Հայաստանի նկատմամբ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով