«Թավշյա իշխանություները անշեղորեն գնում են Հյուսիսային Կորեա դառնալու ճանապարհով». Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

Մի փոքրիկ գաղտնիք բացեմ այն մասին, թե ինչպես ստացվեց, որ Ադեկվադ միաբանության «Սպանել Պողոսին» նախագիծը սկսեց հեռարձակվել ոչ թե Ադեկվադի ֆեյսբուքյն էջով, այլ BlogNews.am-ի ֆեյսբուքյան հարթակով։

Բանն այն է, որ դեռ շաբաթներ առաջ ֆեյսբուքը սկսել էր տարօրինակ պահել իրեն Ադեկվադի փեյջի քոնթենթի նկատմամբ և ինչ-որ պահից սկսած՝ ֆեյսբուքը շաբաթներով չէր հաստատում հրապարակումների գովազդը։ Ֆեյսբուքյան SMM-ից տեղյակ մարդիկ գիտեն, որ ֆեյսբուքում գրագետ դրված գովազդը ուժեղ մուլտիպլիկատիվ էֆֆեկտ ունի և կարող է բազմապատիկ անգամներով բարձրացնել հրապարակումների organic reach ասվածը։ Ընդ որում՝ այնպես չէր, որ ֆեյսբուքը որևէ պատճառ էր բերում, կամ էլ մշտապես մերժում էր։ Կայքը պարզապես մեկ ամիս շարունակ կարող էր չհաստատել տվյալ հրապարակման գովազդը և վերջ։

Առանց ավելորդ աղմուկի, որոշեցինք, որ «Սպանել Պողոսին»-ը կտեղադրվի BlogNews.am-ի փեյջով, որով էլ հենց գովազդ կտանք։ Պատկերացրեք, թե որքան էր մեր զարմանքը, երբ BlogNews.am-ի պատմության մեջ առաջին անգամ ֆեյսբուքը սկսեց լրիվ նույն անհասկանալի կերպով չհաստատել հղորդման թողարկումների գովազդը։ Ու դա այն պարագայում, որ մենք տարիներ շարունակ որևէ խնդիր չենք ունեցել գովազելու ցանկացած տիպի կոնտենտ։
Ավելին ասեմ․ նույն «Սպանել Պողոսին» հաղորդման թիզեռների գովազդը, որոնք հետհաշվարկ էին անում հաղորդման մեկնարկը, ֆեյսբուքը հաստատում էր գրեթե նույն պահին։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Այստեղից անում ենք պարզ հետևություն․ իշխանությունները որակական նոր մակարդակի հարաբերությունների հետ են ֆեյսբուքի ադմինիստրացիայի հետ, կամ էլ այնպիսի արտաքին միավորների հետ, որոնք ուղղակի ազդեցություն ունեն ֆեյսբուքի ադմինիստրացիայի վրա։ Այդ մասին իրականում շատ ուղղակի ու անուղղակի ապացույցներ կան, որոնց մասին դեռ վստահաբար կբարձրաձայնենք, բայց հիմա մեծ վստահությամբ կարելի է պնդել, որ իշխանությունների ինչ-որ օղակ, կամ իշխանությունների ինչ-որ արտաքին հովանավոր շատ խորամանկ մեխանիզմի է դիմել, որպեսզի հնարավորինս քիչ աղմուկ հանելով, հնարավորինս շատ սահմանափակի ընդդիմադիր միավորների խոսքի ազատությունը։ Ենթադրում եմ, որ ինչ-ինչ նկատառումներից ելնելով՝ ուրագային տրամաբանության քայլերի չեն գնում ու ասենք չեն ջնջում Ադեկվադի ու BlogNews.am-ի ֆեյսբուքյան փեյջերը, որովհետև վախենում են աղմուկից ու հնարավոր հետևանքներից, իսկ այ կարևոր քոնթենթի առաջխաղացումը քողարկված խոտանելու հարցում նման վերապահումներ չունեն։

Ի՞նչ ասեմ, հաշվի առնելով այն, որ արդեն իսկ ապացուցված է, որ այս իշխանությունները աննախադեպ քայլերի են գնում ինտերնետի ու մասնավորապես՝ ֆեյսբուքի վերահսկողությունը բարձրացնելու հարցում (ֆեյսբուքից աննախադեպ թվով օգտահաշիվների մասին տվյալների տրամադրման դրվագը, ինտերնետ տրաֆֆիկի վերահսկողության օրինագիծը և այլն), միանգամայն ամբողջական պատկեր է ուվագծվում և այդ պատկերի հյուսիսայինկորեացման ուժեղ հոտ է գալիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով