«Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,հիշեցնում եմ, որ որ տեր և տիկին Ազնավուրները հեղափոխության ակտիվիստներ չեն եղել».Միհրան Հակոբյան

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

-Հարգելի և շատ սիրելի Serj Tankian,
«Արմենպրես»-ի հաղորդմամբ Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրն իր կնոջ` Քրիստինա Սարկիսյանի հետ միասին տեղափոխվել են Հայաստան` մշտական բնակության: Հիշեցնում եմ, որ տեր և տիկին Ազնավուրները Հայաստանում ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության ակտիվիստներ չեն եղել, չեն մասնակցել ցույցերի, ելույթներ չեն ունեցել, կոչեր չեն արել: Ավելին` որևէ մեկին, առավել ևս` ժողովրդի վարչապետին չեն խոստացել բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում: Ուստի, հերթական անգամ բարձրաձայնում եմ հազարավոր մարդկանց մտահոգող հարցը` ե՞րբ եք պատրաստվում իրականացնել Ձեր խոստումը:

Շնորհակալություն:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով