Լավրովը կգա Հայաստան. Ռուսները մուտք կունենան Հայաստանում ԱՄՆ ֆինանսավորմամբ ստեղծված լաբորատորիաներ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկայում կայցելի Երևան, որի շրջանակներում նախատեսվում է ստորագրել մի փաստաթուղթ, որը կերաշխավորի ՌԴ մասնագետների, այդ թվում զինվորականների մուտքը ԱՄՆ-ի ֆինասնավորմամբ Հայաստանում ստեղծված կենսաբանական լաբորատորիա: Այս մասին, ըստ «Փաստինֆոյի»՝ հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

Պարբերականը նշում է, որ Ռուսաստանը բազմիցս քննադատել է Միացյալ Նահանգներին՝ Ռուսաստանի սահմաններում «ռազմական կենսաբժշկական գործունեության» համար և խոստացել է ապահովել, որ հարևան երկրներում գործող լաբորատորիաների գործունեությունն իր համար դառնա բաց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ռուսական և հայկական կողմերի բանակցային գործընթացին ծանոթ «Կոմերսանտ»-ի աղբյուրները պատմել են հուշագրի վրա աշխատանքի ավարտի մասին, որը երաշխավորում է ռուս մասնագետների մուտքը ՀՀ կենսաբանական լաբորատորիաներ:

Պարբերականը հաղորդում է,որ փաստաթուղթը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին՝ Լավրովի Երևան այցի ընթացքում:

Մեկ այլ աղբյուր հաստատել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է և անցնում է միջգերատեսչական համաձայնեցում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ ԱՄՆ փողերով արդիականացված լաբորատորիաները, որոնք իրականացնում են կենսաբանական հետազոտություններ, ուսումնասիրում են վիրուսներն ու շտամները, գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով