Քիչ առաջ 4 անձինք պաշարել էին «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր էին նետում ակումբի դռներին ու պաստառներ փակցնում։ Նրանցից մեկը, որը ներկայացավ որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասաց, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Այս մասին տեղեկություն է տարածել hraparak.am կայքը։
Նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։
Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ նրանք պատրաստվում էին նույնը անել ակումբի ներսում, եթե դուռը բաց լիներ։